- Գլխավոր
- Նորություններ
- ՂԱԶԱԽ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ
Հունիս 13, 2018 | 17:40
Կրթություն
ՂԱԶԱԽ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի ֆինանսների նախարարության հաշվապահական մեթոդաբանության վարչության պետ, ԱՊՀ երկրների հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության խորհրդատվական խորհրդի նախագահ Արմանաի Բեկտուրովան: Միջոցառմանը մասնակցում էին ֆակուլտետի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների մասնագետներ:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նախ ներկայացրեց հյուրերին, այնուհետև խոսեց հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների՝ Եվրասիական տնտեսական գոտու երկրների հանրային և մասնավոր սեկտորների կազմակերպություններում ներդրման հիմնախնդիրների մասին: Քննարկվեցին նաև հարկային և ֆինանսական հաշվառման տարբերությունները՝ առանձնակի ուշադրությամբ վերլուծվելով խնդիրները:
Արմանաի Բեկտուրովան նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունում նախատեսվում է մինչև 2022 թվականն անցնել հաշվապահական հաշվառման և աուդիտի միասնական դաշտի: «Անհրաժեշտ է ծառայությունների ոլորտում ունենալ միասնական դաշտ, որն իր հերթին ենթադրում է լուծել առկա խնդիրների, որոնք կան հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ներդրումներում»,- ասաց նա:
Ներկանները քննարկեցին երկու երկրների՝ Հայաստանի և Ղազախստանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտները: Իսկ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը նշեց, որ կան որոշակի ընդհանրություններ՝ անկախ երկու երկրների տնտեսության կառուցվածքային տարբերությունից: «Երկու երկրներն էլ կիրառում են հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտները»,- հավելեց նա:
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ ոլորտում լավագույները նաև հայ մասնագետներն են, այնուհետև միջոցառման բանախոսին մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին:
Անգին Խաչատրյան