Նոյեմբեր 21, 2018 | 16:16
Քաղաքականություն
Աշակերտներին դիմավորեց Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և ծանոթացրեց ֆակուլտետի կառուցվածքին:
Տեսական գիտելիքներն ամրապնդելու և մասնագիտական առանձնահատկություններին մանրամասն ծանոթանալու նպատակով աշակերտները շրջեցին ուսումնական լաբորատորիաներով:
Պինդ մարմնի, Օպտիկայի, Ընդհանուր ֆիզիկայի, Աստղաֆիզիկայի ուսումնական լաբորատորիաներում աշակերտները ստացան համապարփակ տեղեկատվություն դրանց գործունեության ու պատմության վերաբերյալ: Նրանցից շատերն արդեն կողմնորոշված էին մասնագիտության ընտրության հարցում:
12-րդ դասարանների աշակերտ Արտակ Մելքոնյանը նշեց, որ ֆիզիկան մշտապես եղել է իր հետարքրքությունների կենտրոնում. «Ֆիզիկան կարելի է հավերժ բացահայտել»:
Անգին Խաչատրյան