- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Հոկտեմբեր 06, 2018 | 16:44
Կրթություն
Ուսանողական
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Հոկտեմբերի 5-ին մեկնարկեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից արդեն երրորդ տարին անցկացվող, քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը:
Ըստ գրավոր փուլի արդյունքների` բանավոր փուլում իրենց գիտելիքներով մրցելու հնարավորություն են ստացել վեց թիմ, որոնցից յուրաքանչյուրը պետք է հանդես գա թե՛ որպես մեղադրական, թե՛ որպես պաշտպանական կողմ: Մրցութային առաջին երկու օրերի արդյունքների համաձայն՝ ժյուրիի կողմից առավելագույն միավորների արժանացած երկու թիմերը հոկտեմբերի 7-ին մրցելու են եզրափակիչ փուլում:
Մրցութային առաջին օրը միմյանց հետ մրցել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «BONA FIDE» և Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ1», ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ավրորա», Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ2» և Գավառի պետական համալսարանի «Նաիրի» թիմերը:
Հոկտեմբերի 6-ին թիմերը կշարունակեն իրենց մրցապայքարը եզրափակիչ խաղին մասնակցության իրավունք ձեռք բերելու համար: