- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մայիս 18, 2018 | 16:18
Քաղաքականություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Մերօրյա հակամարտություններ. վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լենա Զաքարյանը:
Դասախոսությունը կազմակերպել էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, որի նպատակն է երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ դասախոսություններ կարդալ այն թեմաների մասին, որոնք իրենց ուսումնասիրության առարկան են եղել մագիստրոսական ծրագրի շրջանակում:
Լենա Զաքարյանի մագիստրոսական ծրագրի նեղ մասնագիտացումը վերաբերում է Վրաստանի արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը և Կովկասում ունեցած ազդեցությանը:
Դասախոսության ընթացքում Լենա Զաքարյանը մանրամասն ներկայացրեց վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտները՝ խոսելով վերջիններիս ծագման և ներկա փուլում ընթացող դիվանագիտական գործընթացների մասին:
Բանախոսն ուսանողներին ծանոթացրեց հակամարտության առկա բանակցային գործընթացներին, ներկայացրեց այդ կոնֆլիկտների կարգավորման ուղղությամբ բանակցող հիմնական կողմերին, ինչպես նաև միջազգային միջնորդ պետությունների և կառույցների դիրքորոշումները , վերջիններիս ուղղորդական ջանքերը հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կոնֆլիկտների ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում՝ զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: