ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ. ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի կողմից իրականացվող հերթական հանդիպումը:
![Leonid-Azgaldyan](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/qJd0aRt5FnEuQg3FA84j1PXZb2.jpg?h=bccd1fa5&itok=S2PzHois)
Ուսանողների հետ այս անգամ հանդիպեցին «Ազատագրական բանակ» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Լ. Ազգալդյանի ընկերները՝ Վարդան Հարությունյանն ու Ֆրեդ Նազարյանը, և հերոսի կինը՝ Ժաննա Գալստյանը:
Ներկաներին բացման խոսքով ողջունեց ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը, ով խոսեց ակումբի գործունեության և նշանակալի այն ձեռքբերումների մասին, որոնք միտված են ուսանողների մարտական պատրաստության վիճակի բարելավմանը և ուղղված են բանակ-բուհ-հասարակություն կապի ամրապնդմանը:
Ակումբի նախագահը հանդիպման մասնակիցներին տեսանյութի միջոցով ներկայացրեց Լեոնիդ Ազգալդյանի մարտական ուղին: Այնուհետև Ազգալդյանի ընկերներն ուսանողներին պատմեցին հերոսի մասին հետաքրքիր դեպքեր՝ կենդանի պատմությունների միջոցով ընդգծելով Ազգալդյանի բացառիկ մարդ տեսակը;