Դեկտեմբեր 05, 2019 | 16:01
Մշակույթ
Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել շնորհալի այն ուսանողներին, որոնք իրենց տաղանդը դրսևորում են պարի ասպարեզում: Մրցույթն ավանդական բնույթ է կրում, որին ամեն տարի մասնակցում են մեծաթիվ ուսանողներ:
Այսօր բեմում մրցեց 16 ֆակուլտետ, ժողովրդական ոճում՝ 16, իսկ ազատ ոճում՝ 2 մասնակից: Մրցույթի առաջին մասում մասնակիցները հանդես եկան ժողովրդական, իսկ երկրորդ մասում՝ ազատ ոճի պարերով:
Պարի միջֆակուլտետային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին պարուսույց, «Շանթ» ՀԸ-ի հաղորդավար Անի Ահարոնյանը, «Նարեկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, դերասան Արմեն Ջուլհակյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասախոս Պետրոս Կարապետյանը։
Պարի մրցույթի արդյունքները պարզ կլինեն դեկտեմբերի 20-ին՝ «Արի մրցենք» առաջնության մրցանակաբաշխության ժամանակ: