- Գլխավոր
- Նորություններ
- ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԼԴՈՒՐ ԹՈՐՀԱԼՍՈՆԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՝«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբեր 18, 2019 | 15:11
Ուսանողական
ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԼԴՈՒՐ ԹՈՐՀԱԼՍՈՆԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՝«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Նարեկ Սուքիասյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր Բալդուր Թորհալսոնն առցանց դասախոսություն անցկացրեց փոքր պետությունների արտաքին քաղաքականության և իր հեղինակած «Ապաստանի տեսության» վերաբերյալ:

Դասախոսության ընթացքում դոկտոր Թորհալսոնը ներկայացրեց փոքր պետությունների հայեցակարգի ծագումը, դրա գիտական նորույթը միջազգային հարաբերությունների տեսության մեջ։
Նա խոսեց նաև իր կողմից խմբագրած «Փոքր պետությունները և ապաստանի տեսությունը. Իսլանդիայի արտաքին հարաբերությունները» գրքին, ինչպես նաև այնտեղ տեղ գտած տեսական նորույթներին ու գործնական կիրառություններին։
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ հայեցակարգի տեսական մշակումներին, փոքր պետությունների ներքին խոցելիությանը և արտաքին քաղաքականության տարբեր խնդիրներին առնչվող հարցերին։
Քննարկումն «Ապաստանի տեսության» Հայաստանի արտաքին քաղաքականության ուսումնասիրության շրջանակում կիրառելու հնարավորության մասին էր։ «Ես պատրաստակամ եմ խորացնելու համագործակցության առկա մակարդակը և ավելի մանրամասն ծանոթանալու կատարված հետազոտությունների արդյունքներին»,- նշեց Բալդուր Թորհալսոնը:
Նշենք, որ հանդիպման ընթացքում «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներն ու շրջանավարտները ներկայացրին փոքր պետությունների հայեցակարգի շրջանակում իրենց կատարած և ընթացիկ հետազոտություններն ու դրանց արդյունքները։
Պատրաստեց Անգին Խաչատրյանը