- Գլխավոր
- Նորություններ
- «ՎԱՐՔԱԳԾԻ ԳԵՆԵՏԻԿԱՆ». ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Փետրվար 19, 2021 | 14:07
Հասարակություն
«ՎԱՐՔԱԳԾԻ ԳԵՆԵՏԻԿԱՆ». ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Կենսաբանության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները:
Մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող և իրականացվող այցերի նպատակը բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, իրազեկության մակարդակը բարձրացնելը և դեպի ԵՊՀ ուղղորդելն է:
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտների համար Կենսաբանության ֆակուլտետում այսօր «Վարքագծի գենետիկան» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Անժելա Սարգսյանը:
Նա աշակերտներին ներկայացրել է, թե ինչպիսին է տարբեր վարքային հատկանիշների ձևավորման ժամանակ գենետիկական գործոնների ներդրումը: Բացի դրանից՝ հանդիպմանը քննարկվել է, թե ինչ ազդեցություն է թողնում սթրեսը ԴՆԹ-ի վրա:
Անժելա Սարգսյանը մեզ հետ զրույցում, խոսելով աշակերտների այցելության մասին, բարձր գնահատեց նախաձեռնությունը և ասաց, որ դեռ դպրոցական տարիքից նրանք պետք է հաղորդակից դառնան գիտական գործունեությանը, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում:
Քնար Միսակյան