- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
Հունվար 24, 2019 | 13:31
Գիտություն
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
Վերջերս ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ՝ ԲՈԿ), իր կողմից ընդունելի գիտական հանդեսներից բացի, տարբերակել է նաև «վերապահությամբ ընդունված» գիտական հանդեսներ: Վերջինների շարքում, որը քանակական առումով մոտ չորս անգամ գերազանցում է «ընդունելիներին», տեղ են գտել նաև հումանիտար ուղղվածության այնպիսի առաջատար գիտական հանդեսներ, ինչպիսիք են՝ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Մատենադարանի», «Էջմիածին», «Բանբեր Երևանի համալսարանի», «Հայագիտության հարցեր», «Լեզու և լեզվաբանություն», «Բանբեր հայագիտության»:
Ըստ վերոհիշյալ կայքի՝ առաջիկա կես տարին՝ մինչև ս.թ. հուլիս ամիսը, նշված հանդեսների համար յուրահատուկ «քննաշրջան» է:
Թվարկված հանդեսներից առաջին չորսն ունեն ավելի քան կեսդարյա կենսագրություն: Նախորդ տասնամյակների ընթացքում այդ հանդեսները խմբագրել են անվանի գիտնականներ (դոկտոր-պրոֆեսորներ և ակադեմիկոսներ), որոնցից շատերը հայագիտության երախտավորներ են (Հ. Օրբելի, Մ. Ներսիսյան, Ծ. Աղայան, Է. Աղայան, Է. Ջրբաշյան և ուրիշներ): Նրանց համար գիտական բարձր չափանիշների ապահովումը եղել է ոչ միայն գիտական բարեխղճության, այլև անձնական պատվախնդրության հարց: Այդ չափանիշները պահպանել են նաև նրանց գործի մերօրյա շարունակողները (Պ. Ավետիսյան, Վ. Տեր-Ղևոնդյան, Ա. Մադոյան, Հ. Միրզոյան): Համեմատաբար նորաստեղծ մյուս երեք գիտական հանդեսների («Հայագիտության հարցեր», «Լեզու և լեզվաբանություն», «Բանբեր հայագիտության») խմբագիրները ևս իրենց ոլորտի անվանի գիտնականներ են (Ա. Սիմոնյան, Վ. Համբարձումյան, Ա. Խառատյան), իսկ նրանց խմբագրած հանդեսները, մեր կարծիքով, ապահովում են տպագրվող նյութերի պատշաճ գիտական մակարդակ:
Եթե ԲՈԿ-ի մտահոգությունները փաստարկված հիմնավորումների արդյունք են, նրա նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել, բայց այդ հիմնավորումների մասին պիտի տեղեկացված լինի գիտական հանրությունը, որովհետև գիտական հանդեսների նկատմամբ վերաբերմունքը ուղղակիորեն վերաբերմունք է նաև գիտական հանրության նկատմամբ: Չէ՞ որ այդ հանդեսներում տպագրվում են նույն գիտական հանրության ներկայացուցիչների ուսումնասիրությունները:
Նշված հանդեսներում տպագրվել և տպագրվում են ոչ միայն անվանի և փորձառու մասնագետների աշխատանքները, այլև գիտության ճանապարհին առաջին քայլերը կատարողների, որոնց ուսումնասիրությունների որակը գուցե և զիջում է առաջիններին: Եթե սկսնակների առջև փակվեն գիտական հանդեսների դռները, որտե՞ղ է նա փորձառություն ձեռք բերելու, հետևաբար՝ որտեղ են ձևավորվելու վաղվա գիտական միտքը և վաղվա գիտնականը:
Այս պայմաններում խիստ մտահոգիչ է, երբ կասկածի է ենթարկվում այդպիսի հանդեսների գիտական որակը: Հետևաբար չեն կարող չառաջանալ միանգամայն տրամաբանական հետևյալ հարցերը.
1) Որո՞նք են այն չափանիշները, ըստ որոնց՝ նշված հանդեսները հայտնվել են ԲՈԿ-ի, այսպես կոչված, «սև ցուցակում»:
2) Ովքե՞ր են ԲՈԿ-ի փորձագետները, որոնց մասնագիտական խորհրդատվությամբ նշված հանդեսների առջև դեղին, այսինքն՝ նախազգուշացնող լույս է վառվել, որից մինչև կարմիր՝ արգելող լույսը մեկ քայլ է բաժանում: Արդյո՞ք նրանք իրենց ոլորտների այն բարձրորակ մասնագետներն են, որոնց կարծիքները կարող են հիմք ընդունվել գիտական մեծ կենսագրություն և հայագիտության զարգացման ճանապարհին ծանրակշիռ ավանդ ունեցող հանդեսների ճակատագիրը վճռելու համար:
3) Ո՞րն է երաշխիքը, որ այդ փորձագետները առաջնորդվել են գիտական չափանիշներով:
Գիտությունը շտապողականություն չի սիրում: Գիտությանը վերաբերող նախաձեռնություններն ու որոշումները պիտի ծնվեն «տասը չափելու և մեկը կտրելու» արդյունքում:
Հույս ունենք, որ ԲՈԿ-ի ղեկավարությունը կվերանայի իր որոշումը, իսկ հետագա գործողությունների ընթացքում հաշվի կառնի վերը ներկայացված մտահոգությունները:
1. Պետրոսյան Վարդան - բ.գ.թ., դոց., Ընդh. լեզվաբ. ամբ. վարիչ
2. Ավագյան Արծրուն - բ.գ.դ., պրոֆ., Հայ բան. ֆակ. դեկան
3. Մուրադյան Սամվել - բ.գ.դ., պրոֆ., Հայ գր. ամբ. վարիչ
4. Ավետիսյան Յուրի - բ.գ.դ., պրոֆ., Ժամ. հայոց լեզվի ամբ. վարիչ
5. Սարգսյան Արտաշես - բ.գ.թ., դոց.
6. Եղիազարյան Վարդան - բ.գ.թ., դոց.
7. Տեր-Մինասյան Աշոտ - բ.գ.թ., դոց.
8. Աղաջանյան Զարիկ - բ.գ.թ., դոց.
9. Արզումանյան Արմենուհի - բ.գ.թ. դոց.
10. Ղազարյան Արմեն - բ.գ.թ., դոց.
11. Մելքոնյան Լուիզա - բ.գ.թ., ասիստ.
12. Գալստյան Արշալույս - բ.գ.թ., դոց.
13. Ավետիսյան Լևոն - բ.գ.թ., դոց.
14. Սարգսյան Լիանա - բ.գ.թ., դոց.
15. Ներսիսյան Բագրատ - բ.գ.թ., դոց.
16. Սաքապետոյան Ռուբեն - բ.գ.դ., պրոֆ.
17. Մարգարյան Ռեբեկա - բ.գ.թ., դոց.
18. Մանուկյան Անահիտ - բ.գ.թ.
19. Ադիլխանյան Անահիտ - բ.գ.թ., դոց.
20. Սաղաթելյան Ռիտա - բ.գ.թ., դոց.
21. Միքայելյան Կարինե - բ.գ.թ., դոց.
22. Գաբրիելյան Վազգեն - բ.գ.դ., պրոֆ.
23. Քալանթարյան Ժենյա - բ.գ.դ., պրոֆ.
24. Գաբրիելյան Սուսաննա - բ.գ.թ., ասիստ.
25. Ֆալակյան Մանուկ - բ.գ.թ., դոց.
26. Սարգսյան Հրածին - բ.գ.թ., ասիստ.
27. Թիրաբյան Նելլի - բ.գ.թ. դոց.
28. Ներսիսյան Նարինե - բ.գ.թ., դոց.
29. Տոնոյան Թադևոս - բ.գ.թ., դոց.
30. Գևորգյան Շուշանիկ - բ.գ.թ., դոց.
31. Մեյթիխանյան Փառանձեմ - բ.գ.դ., դոց.
32. Քամալյան Արևիկ - բ.գ.թ., դոց.
33. Մուրադյան Անի - բ.գ.թ., ասիստ.
34. Մովսիսյան Անաիդա - բ.գ.թ., դոց.
35. Չոլաքյան Հակոբ - պ.գ.դ., դոց.
36. Թելյան Լեոնիդ - բ.գ.թ., դոց.
37. Պապիկյան Լիլիթ - բ.գ.թ., ասիստ.
38. Ավետյան Սարգիս - բ.գ.թ., դոց.
39. Դիլբարյան Նարինե - բ.գ.թ., դոց.
40. Խաչատրյան Ալվարդ - բ.գ.թ., դոց.
41. Էլոյան Ռուբիկ - բ.գ.թ., դոց.
42. Բեքմեզյան Աստղիկ - բ.գ.թ., դոց.
43. Աբրահամյան Աշոտ - բ.գ.թ., դոց.
44. Հայրապետյան Աշոտ - բ.գ.թ., դոց.
45. Ջրբաշյան Աշխեն - բ.գ.թ., դոց., Գր. տես. և գրաքննադ. ամբ. վարիչ
46. Աբաջյան Աննա - բ.գ.դ., պրոֆ., Հայոց լեզվի պատմ. ամբ. վարիչ
47. Ղազարյան Սևակ - բ.գ.թ.
48. Սաֆարյան Վազգեն - բ.գ.դ., պրոֆ.
49. Պողոսյան Վարուժան - պ.գ.դ.
50. Մակարյան Ալբերտ - բ.գ.դ., պրոֆ.