- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՆՉ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՈՄՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԿՕԳՆԵՆ ԵՊՀ ՈՒԽ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Հոկտեմբեր 27, 2018 | 16:55
Ուսանողական
ՄԻՆՉ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՈՄՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԿՕԳՆԵՆ ԵՊՀ ՈՒԽ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Վերջին օրերին առաջինկուրսեցիները հաճախ են դժգոհում, որ գրադարանի քարտերն ուշանում են:
Նշենք, որ համալսարանում գործում է ԵՊՀ ուսանողի և Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ընթերցողի միասնական տոմսը (ուսանողական տոմս):
Հաշվի առնելով մոտեցող ընթացիկ քննությունները՝ տոմսը չլինելու պատճառով առաջինկուրսեցիները չեն կարողանում օգտվել գրադարանից և պարապել:
Ինչպես հայտնի է, այս ուստարի առաջինկուրսեցիներին նախատեսվում է տրամադրել միասնական քարտ, որը լինելու է «Արարատ բանկ»-ի հաշվեհամարով քարտ և ծառայելու է որպես գրադարանի ընթերցողի քարտ և ուսանողական տոմս:
Այս հարցի շուրջ մենք զրուցեցինք ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանի հետ:
«Խնդրի մասին բարձրաձայնել են բակալավրիատի առաջին կուրսի ուսանողները, ինչպես նաև այն ուսխորհրդականները, որոնք իրենց քարտերով գրքեր են վերցրել և տրամադրել են առաջինկուրսեցիներին»,- ասաց Դավիթը:
Նա նշեց, որ այս մասին խոսել են ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի և գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, ինչպես նաև կապ են հաստատել «Արարատ բանկ»-ի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Հայկ Հարությունյանի հետ:
Այս հարցի վերաբերյալ ԵՊՀ ՈՒԽ ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որը ներկայացնում ենք ստորև.
««Արարատ բանկ»-ի համապատասխան ստորաբաժանումից տեղեկացանք, որ այս շաբաթվա ընթացքում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի «Արարատ բանկ»-ի մասնաճյուղ են բերվելու բոլոր քարտերը, որոնք վերցնելու համար անհրաժեշտ է անձնագրով այցելել վերոնշյալ մասնաճյուղ: Ձեր սպասարկումը լինելու է գործարքային սպասարկումից դուրս: Մասնաճյուղ մոտենալու և քարտը վերցնելու համար ձեզ նախապես կզանգահարեն»:
Մինչև քարտերի տրամադրումը ԵՊՀ ՈՒԽ-ն հորդորում է դիմել ֆակուլտետային Ուսանողական խորհրդին, որը պատրաստակամ է աջակցելու անհրաժեշտ գրականությունը ձեռք բերելու հարցում: