- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ
Դեկտեմբեր 17, 2018 | 17:09
Ուսանողական
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողները «Թունաբանական քիմիա» առարկայի շրջանակում այցելեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ փորձաքննությունների իրականացման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով:
Ճանաչողական այցի ընթացքում ուսանողներն այցելեցին Տոքսիկոլոգիական բաժանմունքի լաբորատորիաներ, եղան Ֆիզիկատեխնիկական և Քիմիական փորձաքննությունների բաժնի լաբորատորիաներում:
Ֆարմաքիմայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ասիստենտ Սաթենիկ Պետրոսյանը նշեց, որ ուսանողների ոգևորությունն ակնհայտ էր. «Փորձաքննությունների ազգային բյուրոն գործնական առումով հեռանկարային է մեր ուսանողների համար»:
Պետրոսյանը տեղեկացրեց, որ ուսանողները ծանոթացել են փորձաքննությունների իրականացման ժամանակակից մեթոդներին, լսել դասախոսություններ և հարցուպատասխանի միջոցով ունեցել ակտիվ մասնակցություն:
Ուսանողների ուշադրության կենտրոնում թմրամիջոցներով և ալկոհոլներով թունավորումներն էին:
Ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Էմմա Մարկոսյանի խոսքով, այս այցելությունը հետաքրքիր, տպավորիչ և ուսումնառատ էր:
Անգին Խաչատրյան