- Գլխավոր
- Նորություններ
- ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ՝ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Դեկտեմբեր 19, 2018 | 16:08
Ուսանողական
ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ՝ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնության եզրափակիչ փուլն ավարտվեց այսօր:
Տեղեկացնենք, որ ՈՒԽ նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ից կազմակերպվել էր վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնություն, որի նպատակն էր ուսանողության շրջանում արմատավորել առողջ կենսակերպ, նպաստել ֆիզիկական կարողությունների կատարելագործմանը և առողջության ամրապնդմանը:
Թեժ և լարված պայքարից հետո եզրափակչում մրցում էին Ռադիոֆիզիկայի, ԻԿՄ և Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետների ուսանողները:
Մեկնարկային առաջին խաղը Ռադիոֆիզիկայի և ԻԿՄ ֆակուլտետներինն էր:
ԻԿՄ ֆակուլտետի ուսանողներ Ռոման Թադևոսյանը և Յուրի Գրիգորյանը երկար ժամանակ է, ինչ զբաղվում են վոլեյբոլով: Նրանց խոսքով, թիմը լավագույնս պատրաստված է:
Խաղի ընթացքում Ռոմանն աչքի ընկավ փոխանցումներով, որոնք որոշիչ դարձրին խաղի ավարտը:
Խաղն ավարտվեց 2: 0 հաշվով՝ հօգուդ ԻԿՄ ֆակուլտետի:
Արծաթի համար պայքարեցին Ռադիոֆիզիկայի և Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետների թիմերը:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի թիմը 2:1 հաշվով տոնեց հաղթանակը և զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ երրորդ հորիզոնականում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներն էին:
Անգին Խաչատրյան