- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲՌՆՈՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Հունիս 14, 2018 | 17:04
Կրթություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲՌՆՈՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտներ Սուսաննա Գագինյանը և Էլմիրա Մելյանը մասնակցել են «Կանայք գիտության մեջ» ծրագրի շրջանակում Չեխիայի Հանրապետության Բռնոյի տեխնոլոգիայի համալսարանում անցկացված գիտական աշխատանքներին:
«Կանայք գիտության մեջ» ծրագրի շրջանակում Բռնոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Կարել Կատովսկու գլխավորությամբ գիտական աշխատանքներն իրականացվել են մարտի 4-ից մայիսի 31-ը:
Նշենք, որ Բռնոյի տեխնոլոգիայի համալսարանի և ԵՊՀ-ի միջև 2016 թվականին կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակում Բռնոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Կարել Կատովսկին ԵՊՀ-ում հադես է եկել դասախոսությամբ:
Սուսաննա Գագինյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ պրոֆեսոր Կարել Կատովսկու հետ ծանոթացել են դասախոսության ժամանակ և իր իսկ առաջարկով են դիմել չեխական «Կանայք գիտության մեջ» ծրագրին:
«Կանայք գիտության մեջ» ծրագրի շրջանակում իրականացվող գիտական աշխատանքների համար ձևավորված միջազգային թիմում հիմնականում աշխատում էին ինժեներներ, իսկ ֆիզիկայի բնագավառին առնչվող գիտական աշխատանքներով զբաղվում էին ԵՊՀ ասպիրանտները»,- պատմեց Սուսաննան և հավելեց, որ համագործակցության շրջանակում տեղի է ունեցել փորձի փոխանակում, ուսումնասիրել և սովորել են մի շարք ծրագրեր, ինչպես նաև ձեռք են բերել նոր գիտելիքներ:
«Մեր ստացած գիտելիքները և փորձը մենք կօգտագործենք մեր գիտական աշխատանքներում, ինչպես նաև այն կփոխանցենք ԵՊՀ ուսանողներին»,- հավելեց նա:
Սուսաննան նշեց, որ «Կանաք գիտության մեջ» ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, որի շրջանակում արդեն ընտրված մասնակիցները մյուս տարի ևս մասնակցելու են Բռնոյի տեխնոլոգիայի համալսարանում անցկացվելիք գիտական աշխատանքներին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան