- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ
Նոյեմբեր 26, 2021 | 13:13
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ
Մատենադարանի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և «EURAXESS-Հայաստան» պորտալի շնորհանդես-միջոցառումը, որը կազմակերպվել էր Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) ու ՀՀ ԳԱԱ-ի կողմից ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը և մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև «EURAXESS-Հայաստան» պորտալը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարբեր բուհերի, հետազոտական կազմակերպությունների և գիտական հանրույթի ներկայացուցիչներ, ելույթներով հանդես եկան միջազգային մի շարք գործընկեր կազմակերպությունների անդամներ։
Միջոցառմանը մասնակցում էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որը ներկայացրեց համալսարանի գիտական կարիերայի զարգացման հնարավորությունները: ԵՊՀ պրոռեկտորը հավաստիացրեց, որ Մայր բուհը որդեգրել է բաց գիտության քաղաքականությունը և առաջիկայում նախատեսում է ընդլայնել ոչ միայն ազգային, այլև միջազգային հետազոտական հնարավորությունները՝ ներգրավվելով «Հորիզոն Եվրոպա»-ի և «EURAXESS-Հայաստան» պորտալի ծրագրերում։
Պանելային 3 քննարկումների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղելու բանախոսներին։