Ապրիլ 21, 2022 | 14:10
Կրթություն
Ուսանողները դպրոցականներին ծանոթացրին իրենց իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև ներկայացրին՝ ինչ են պետությունը, պետական ապարատը, իրավունքը։ Ստացված գիտելիքներն ամրապնդվեցին իրավիճակային խնդիրներով:
«Նման միջոցառումները երեխաների մեջ վառ են պահում մեծ նպատակներ սահմանելու և դրանց հասնելու ուժը»- ընդգծեց Այգեձորի դպրոցի տնօրենը:
Հանդիպման ավարտին աշակերտներն իրազեկված էին, իսկ երկուստեք հնչած շնորհակալական խոսքերը փաստում էին, որ հանդիպումը ստացված է:
Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն կարևորում է հատկապես սահմանամերձ գյուղերի աշակերտների իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, ուստի նման հանդիպումները շարունակական են լինելու: