- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ». ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվար 16, 2022 | 16:27
Կրթություն
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ». ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվարի 15-ին մեկնարկել է «Բանկային գործ» սեմինար-դասընթացը տարբեր բուհերի ուսանողների և շրջանավարտների համար:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը մասնակիցներին ներկայացրել է դասընթացի բանախոս Տաթևիկ Գամաղելյանին, պատմել բանախոսության թեման և մասնակցության կարգի մասին։
Վերջինս խոսել է բանկային մարքեթինգի և ուղղակի մարքեթինգի տարբերությունների, «խաչաձև վաճառքի», բանկային ոլորտի հաճախորդների հետ շփման մեջ օգտագործվող բառապաշարի կարևորության, բանկային հաշվապահության թեմայի, դեբետի, կրեդիտի, պասիվային հաշվի և հաշիվների տեսակների, ավանդների, վարկերի ու դրա տեսակների, ինչպես նաև բանկային օրենսդրության մասին։
Տ. Գամաղելյանի կարծիքով, երկօրյա սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերելու գործնական գիտելիքներ, հասկանալու վարկերի, ավանդների տոկոսի հաշվարկի կարգը, պլաստիկ քարտերի տարբերությունները, պաշտպանելու իրենց ֆինանսական շահերն ու իրավունքները, տարանջատելու բանկային հաշվապահությունն ընդհանուր հաշվապահությունից։
Ինտերակտիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով դասընթացի ավարտին մասնակիցները վկայական ստացան։