- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Մարտ 03, 2022 | 17:18
Կրթություն
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հետ համալսարանի աշխատակիցների երեխաների համար կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ:
Այսօր մեկնարկած դասընթացին դիմել են համալսարանականների ավելի քան 30 երեխաներ:
Կենտրոնի ղեկավար, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարգարիտա Ապրեսյանը նշեց, որ կարևորում է այս համագործակցությունը, որի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց օտար լեզվի իմացությունը:
«2019 թվականին հիմնադրված կենտրոնը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բազմամակարդակ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոն է, որտեղ դասավանդում են հարուստ փորձ ունեցող մասնագետներ՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և նորագույն տեխնոլոգիաներ»,- փաստեց Մ. Ապրեսյանը և հավելեց, որ կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներից հետո կենտրոնը վերսկսելու է իր ակտիվ գործունեությունը:
Մասնակից երեխաներին այսօր ներկայացվեց ժամանակակից մոտեցումներով կազմված ուսումնական ծրագիրը: