- Գլխավոր
- Նորություններ
- «ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 04, 2022 | 13:23
Կրթություն
«ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Ուսանողներին մոտիվացնելու և կրթական ոլորտում մոտիվացիայի դերն ու նշանակությունը բացահայտելու նպատակով ԵՊՀ աշխարհագրութան և երկրաբանության ֆակուլտետը հյուրընկալել էր անձնական զարգացման մարզիչ Դավիթ Մեջլումյանին:
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց այն քայլերը, որոնց օգնությամբ մոտիվացիայից պետք է անցնել գործելուն ու հաջողել:
Ինտերակտիվ հանդիպման ընթացքում անդրադարձան հետևյալ հարցերին.
ի՞նչ է մոտիվացիան,
ինչպես գտնել մոտիվացիա,
որո՞նք են մոտիվացիայի փուլերը,
ինչպե՞ս դադարել մոտիվացվելուց և սկսել ճիշտ գործել:
«Համալսարանական կյանքն ու ակադեմիական գիտելիքները հիմք են՝ հաջողության հասնելու համար»,- նկատեց Դ. Մեջլումյանը:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Տաշյանն ասաց. «Ֆակուլտետում նմանատիպ հանդիպումներ պետք է պարբերաբար կազմակերպվեն: Կարծում եմ՝ այս շրջանում ուսանողները կորցրել էին իրենց մոտիվացիան՝ պայմանավորված առցանց անցկացվող դասերով: Սա լավ հնարավորություն է՝ մոտիվացվելու և գործի անցնելու համար»:
Բանախոս Դավիթ Մեջլումյանի հետ սեմինար-քննարկումը կազմակերպել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: