ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 189 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը մարտի 4-ին հանդիպել է Երևանի թիվ 189 ավագ դպրոցի աշակերտների հետ:
![visit-to-school-number-189](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/yedp75eIxJ4BDIBJxVGXJmmFor.jpg?h=bccd1fa5&itok=GqdhVe5i)
Վ. Հովհաննիսյանը ներկայացրել է «Քաղաքացիական դատավարություն» խորագրով դասախոսությունը, խոսել Մայր բուհի պատմության մասին և պատասխանել աշակերտների տարատեսակ հարցերին:
«Կարող են լինել մարդիկ, որոնք ավարտում են Մայր բուհը, բայց այդպես էլ համալսարանական չեն դառնում: Համալսարանական լինելը կոչում է, մենք հպարտ ենք դրանով»,- իր խոսքում նշեց պարոն Հովհաննիսյանը և հավելեց, որ ապագան ճիշտ կառուցված հավասարակշռության մեջ է:
Հանդիպման ավարտին աշակերտները Վ. Հովհաննիսյանին գիրք նվիրեցին: