Թթվակայուն համակարգերը նեյտրոֆիլ մանրէներում. հետազոտական նոր նախագիծ Բնության մեջ մանրէները հաճախ բախվում են միջավայրի տարբեր, այդ թվում՝ թթվային պայմանների փոփոխությունների, որոնք կարող են ազդել նրանց նյութափոխանակության և կենսաէներգետիկական բնութագրերի վրա։ Այս ոլորտի ուսումնասիրությունը կարևոր է ինչպես կենսաբանության տեսական, այնպես էլ կիրառական ոլորտների համար, ինչպիսիք են բժշկությունը և կենսատեխնոլոգիան։ Նշյալ ուղղությամբ հետազոտություն է կատարում ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Հեղինե Գևորգյանի ղեկավարած գիտական թիմը։
Գերժամանակակից միջավայր․ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է գրադարանի նախասրահը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 105-ամյակը նշանավորվեց համագործակցության նոր կարևոր քայլով. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրեցին նվիրաբերության պայմանագիր: Ըստ այդմ՝ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահը:
Գիտակրթական և մշակութային նոր համագործակցություն ԵՊՀ-ի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև Երևանի պետական համալսարանի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով համատեղ ջանքերով նպաստելու գիտակրթական ծրագրերի իրականացմանը և հայոց նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրայնացմանը։
Նիկոս Կազանձակիսի գրական ժառանգությունը և հայ-հունական գիտակրթական կապերի ամրապնդումը․ ԵՊՀ-ն՝ միջմշակութային հաղորդակցության հարթակ Աշխարհահռչակ հույն գրող Նիկոս Կազանձակիսի գրական ժառանգության և նրա մտածողության առանցքային գաղափարների շուրջ ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը համախմբեց գրողի ստեղծագործությունների և, առհասարակ, հունական մշակույթի երկրպագու համալսարանականներին, հյուրերին՝ անցկացնելով «Նիկոս Կազանձակիսը՝ հոգու ճամփորդ» խորագրով միջոցառում: Այն նաև դարձավ յուրահատուկ հարթակ՝ խոսելու կենտրոնի գործունեությունից, նախանշելու անելիքներ, կենտրոնի գործընկերների հետ քննարկելու նոր գաղափարներ։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, պաշտոնատար անձինք Հունաստանից։
«Միջնադարում հայ քանդակագործ վարպետները ակտիվ մասնակցություն են ունեցել սելջուկյան Անատոլիայի կառույցների շինարարությանը». Զարուհի Հակոբյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է հայկական միջնադարյան քանդակի խորհրդաբանությունն ու ոճը, ինչպես նաև հարևան մշակույթների հետ ունեցած փոխառնչությունները: Նրա հեղինակած «Հայկական միջնադարյան քանդակը 12-14-րդ դարերում. զարգացման օրինաչափությունները, խորհրդաբանությունն ու ոճը» վերտառությամբ գիտական նախագիծը ԿԳՄՍՆ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթում երաշխավորվել է ֆինանսավորման:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց․ տեսություն, փորձ, ապագա ՍԹԵՄ ավագ դպրոցը ոչ միայն տալիս է բարձրորակ կրթություն, այլև մեծ հետաքրքրություն է առաջացնում գիտության հանդեպ։
Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, անվտանգություն․ ԵՊՀ-ում մեկնարկեց «DeHuRiS» ծրագիրը ԵՊՀ-ում պաշտոնապես մեկնարկեց «Եվրոպական ուսումնասիրությունների «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն («DeHuRiS»)» ծրագիրը, որն իրականացվելու է «Էրազմուս+»-ի «Ժան Մոնե» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է հատուկ ուշադրություն դարձնել եվրոպական ինտեգրմանը, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրներին:
Շարունակական կրթության զարգացման նոր հնարավորություններ ԵՊՀ-ում ԵՊՀ-ն և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը՝ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը», ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի համատեղ ծրագրերով նպաստելու մեծահասակների ուսումնառության և շարունակական կրթության համակարգի զարգացմանը։
ԵՊՀ-ն և Հայաստանի բանկերի միությունը՝ արցախցի ուսանողների կողքին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանի և արցախցի ուսանողների մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին կրթական հնարավորությունները ու համագործակցության հեռանկարները։ Հանդիպման ժամանակ Դանիել Ազատյանն ուսանողներին ներկայացրեց բանկային համակարգի առանձնահատկություններն ու պատասխանեց նրանց հարցերին։
ԵՊՀ-ում հյուրընկալվեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԵՊՀ-ում էին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Նիլ Ուշակովի և Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ: Նրանց ուղեկցում էին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Համալսարանականների հետ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագիրը, ինչպես նաև կրթական նոր կապեր ստեղծել Հայաստանի և ԵՄ անդամ երկրների երիտասարդների միջև։