Հայկական մշակույթը Դունարեա դե Ջոս համալսարանում. գիտելիք ու նոր ընկերներ ձեռք բերելուն զուգահեռ ԵՊՀ ուսանողը ներկայացրել է նաև հայկական ավանդականը Հարուստ գիտելիքներ՝ համեմված մշակութային միջոցառումներով. ԵՊՀ ուսանող Լիանա Ալեքսանյանը տպավորված է վերադարձել հայրենիք Ռումինիայի Գալաց քաղաքի Դունարեա դե Ջոս համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառելուց հետո: Նա Ռումինիա էր մեկնել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում: Բազմամշակութային միջավայրում կրթություն ստանալուց զատ՝ ԵՊՀ ուսանողը ներկայացրել է նաև Հայաստանի պատմությունն ու մշակութային ժառանգությունը:
Հայկական ժողովրդական իմաստությունն աշխարհին՝ Դորա Սաքայանի եռալեզու առածարանների միջոցով Երևանի պետական համալսարանում կայացավ ճանաչված լեզվաբան, հայագետ, թարգմանիչ, ՄաքԳիլլ համալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր Դորա Սաքայանի երեք երկլեզու առածարանների շնորհանդեսը։ Նրա հեղինակած «Armenian Proverbs in English Translation», «2500 Armenische Sprichwörter in deutscher Übersetzung» և «2500 Proverbes Arméniens traduits en français» գրքերը (հայերեն-անգլերեն, հայերեն-գերմաներեն և հայերեն-ֆրանսերեն) ընթերցողին հնարավորություն են տալիս ծանոթանալու հայկական առածների խորությանը, բազմազանությանը և լեզվական առանձնահատկություններին։
Բազմալեզու կրթության կարևորությունը․ փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է Մայրենի լեզվի միջազգային օրը հիշեցնում է տարբեր մշակույթներում լեզուների բազմազանության դերի և անգնահատելի կարևորության մասին։ Օրը արժևորում է լեզվաբանության ոլորտում մշակութային բազմազանությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ ուսուցման մեջ կիրառելով բազմալեզու մոտեցում, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու տարբեր համայնքներում և ճանաչելու աշխարհի հարուստ մշակույթները։
Կրթական նոր կամուրջներ․ ԵՊՀ-ում բացվեց նոր լսարան ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության աջակցությամբ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության աջակցությամբ վերանորոգված լսարանի հանդիսավոր բացումը։ Նորաբաց լսարանը նախատեսված է իսպաներենի խորացված ուսուցման համար և միտված է խթանելու ԵՊՀ-ում իբերոամերիկյան մշակույթի տարածումը։
ԵՊՀ-ում «Գրովֆ» ընկերության աջակցությամբ բացվեց չիպերի նախագծման և վերիֆիկացման լաբորատորիա ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում տեղի ունեցավ կրթական արդի չափանիշներին համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիայի հանդիսավոր բացումը։ «Գրովֆ» ընկերության աջակցությամբ վերանորոգված լաբորատորիան հնարավորություններ կընձեռի ուսանողներին ոչ միայն խորացնելու տեսական գիտելիքները, այլև ձեռք բերելու և զարգացնելու գործնական հմտություններ։
Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ. ԵՊՀ հետազոտողի հոդվածը` միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում Ռումինահայ գաղթօջախներում առկա է հարուստ գեղարվեստական ժառանգություն։ Հատկապես մեծ արժեք են ներկայացնում ռումինահայ վարպետների ստեղծած սրբապատկերները թե՛ իրենց ոճով, թե՛ պատկերագրությամբ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Սեյրանուշ Մանուկյանն ու իր ասպիրանտ Շողակաթ Դևրիկյանն ուսումնասիրել են Գրիգոր Լուսավորչի պատկերները հայ-ռումինական սրբանկարչության մեջ, որոնք ստեղծվել են 16-19-րդ դարերում: Այս թեմայի վերաբերյալ նրանց հեղինակած հոդվածը հրապարակվել է միջազգային բարձր վարկանիշ ունեցող «Вестник Санкт-Петербургского университета» հանդեսում։
ԵՊՀ-ն տոնում է Գիրք նվիրելու օրը. գրքեր, քննարկումներ, ստեղծագործական ակտիվ մթնոլորտ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շարք: Համախմբելով ուսանողների, դասախոսների և գրականության սիրահարների՝ օրվա խորհրդով համալսարանում անցկացվեցին գրքի նվիրատվություններ, գրական քննարկումներ, աշխատարաններ, ինչպես նաև հնատիպ ու հազվագյուտ տպագրությունների ցուցադրություն։ Այն ևս մեկ առիթ էր ընդգծելու գրքի և ընթերցանության դերը կրթամշակութային միջավայրում:
Համագործակցության համաձայնագիր՝ ի նպաստ գիտակրթական համակարգի զարգացման ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր, որի նպատակը համատեղ ուժերով գիտական և կրթական համակարգի զարգացմանը նպաստելն է։
Ֆարմացիայի ինստիտուտը քաղցկեղի դեմ պայքարում կմշակի նոր մոտեցումներ` առաջատար հետազոտական կենտրոնների հետ համագործակցությամբ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը մի շարք երկրների առաջատար հետազոտական ինստիտուտների հետ համագործակցությամբ կատարելու է գիտական ուսումնասիրություններ` ուղղված քաղցկեղի բուժման բարելավմանը: Հետազոտությունները կատարվելու են Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Ո՞ր կրոնի ներկայացուցիչներ են Հայաստան ներգաղթած անձինք, ինչպե՞ս են բավարարում իրենց կրոնական պահանջմունքները. այս հարցերի պատասխանները կբացահայտեն Կրոնագիտության ամբիոնի հետազոտողները ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանի գլխավորած գիտական խումբն ուսումնասիրելու է ժամանակակից Հայաստանում ներգաղթյալների կրոնական կյանքի առանձնահատկությունները: Ուսումնասիրվելու են տարբեր երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ Հայաստան ներգաղթած քաղաքացիների կրոնական կյանքի դրսևորումները: