ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 20-ամյակը Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ Այդ առիթով համալսարանում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում՝ ամփոփելու ֆակուլտետի անցած ուղին։
Հետազոտության առանցքում է սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրությունը Սոցիալական ճանաչողության էքսպերիմենտալ ուսումնասիրությունները բացահայտում են մարդկանց միջև փոխազդեցության առանձնահատկությունները և կարող են օգնել հասկանալու հաղորդակցության խանգարումների ֆենոմենալ բնույթը, ինչպես նաև բարելավելու արհեստական բանականությամբ միջնորդավորված մարդ-մարդ հաղորդակցության միջոցները։ Թեման հետազոտել է ԵՊՀ գիտաշխատող Անի Գրիգորյանը։
Ժողովրդավարություն արժեքը՝ սոցիոլոգների ուշադրության կենտրոնում. ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ժողովրդավարության ճոճանակը. ինքնության ճգնաժամ և արժեքների փոխակերպում» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի 20-ամյակին: Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ և հրավիրյալ բանախոսներն անդրադարձան ժողովրդավարության, ինքնության ճգնաժամի և արժեքների փոխակերպման հարցերին:
Ուղենշելով գործակցության նոր հեռանկարներ․ ԵՊՀ-ն ամրապնդում է կապերը Բուխարեստի և Սոֆիայի համալսարանների հետ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները, մասնակցելով Սոֆիայի (Բուլղարիա) և Բուխարեստի (Ռումինիա) համալսարաններում անցկացված գիտաժողովներին, հաստատել են գիտակրթական նոր կապեր՝ նպատակ ունենալով ամրապնդելու գործակցային կապերը օտարերկրյա գործընկերների հետ և խթանելու համալսարանում իրանագիտության զարգացումը։
Հաջողության բանալին գիտելիքն է․ ԵՊՀ ուսանողները՝ արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորության մասին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, օգտվելով համալսարանի ընձեռած հնարավորությունից, իրենց ուսումը շարունակել են արտերկրի բուհերում։ Ըստ նրանց՝ արտերկրի բուհերում ստացած նոր գիտելիքները կօգնեն առավել մրցունակ մասնագետ դառնալուն, ինչպես նաև նոր հորիզոններ կբացեն գիտակրթական ոլորտում հաջողելու համար։
Անոմալ եղանակների պատճառներն ու ազդեցությունները՝ ԵՊՀ ասպիրանտի գիտական նախագծի շրջանակում ԵՊՀ ասպիրանտ Հայկանուշ Ազիզյանն ուսումնասիրում է Արարատյան գոգավորությունում անոմալ եղանակային պայմանների պատճառները՝ նպատակ ունենալով կանխարգելելու դրանց բացասական հետևանքները բուսական, կենդանական աշխարհի, ինչպես նաև մարդկանց առողջության վրա: Այս թեմայով նրա գիտական նախագիծն արժանացել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքում:
Հայ-հունական գիտակրթական կապերի ընդլայնումը՝ քննարկման տիրույթում ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ քննարկելու կրթական ու հետազոտական ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Դեսպանը մասնակցեց նաև «Երկու հայրենիքի միջև» խորագրով ֆոտոցուցահանդեսին, որը միտված է խթանելու հայ-հունական հարաբերությունների զարգացումը։
Կրթական և գիտական նորություններ, մասնագիտական զարգացման հնարավորություններ․ ԵՊՀ-ում կայացավ «BioExpo» ցուցահանդեսը Գիտափորձեր, նմուշներ, պատմություններ ու տեղեկություններ․ Երևանի պետական համալսարանում արդեն չորրորդ անգամ անցկացվեց «BioExpo» ցուցահանդեսը, որը նպատակ ուներ ներկայացնելու Կենսաբանության ֆակուլտետի կրթական ու գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև մասնագիտական աճի հնարավորությունները՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ աշխատաշուկայի մասին, խթանելով աշակերտների մասնագիտական կողմնորոշումն ու նոր գիտելիքների ձեռքբերումը։
Կրթական նոր գործիքների ներդրում ԵՊՀ ուսուցման գործընթացի կառավարման հարթակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը ԵՊՀ ուսուցման գործընթացի կառավարման «e-learning» հարթակում ներդրել է կրթական գործիքներ համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում տեխնոլոգիական առարկաների ուսուցման համար։ Նշված կրթական գործիքները հատկապես կիրառելի են այն դասընթացների համար, որոնք ուսուցման գործընթացում օգտագործում են ծրագրավորման առաջադրանքներ և թեստեր:
«Սամիզդատ» գրականությունը և ազատ խոսքի ուժը․ դասախոսություն-քննարկում ԵՊՀ պատմության թանգարանում ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում «Ժամանակներ, երբ խոսքն արժեք ու գին ուներ» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ լրագրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել 1960-1980-ական թթ․ ԽՍՀՄ-ում գաղտնի լույս տեսնող «սամիզդատ» գրականությունը։