ԵՊՀ-ում կայացավ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան երկօրյա գիտաժողովը ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց երկօրյա գիտաժողով, որի շրջանակում գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները և դասախոսները հանդես եկան զեկուցումներով:
ԵՊՀ-ում վերանորոգվում և արդիականացվում են լաբորատորիաները Միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ ստեղծելու և կրթական միջավայրը շարունակաբար լավարկելու նպատակով ԵՊՀ-ում ակտիվորեն ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ինչը միտված է ուսումնագիտական գործունեության որակի արդյունավետության բարձրացմանը։
Նոր սերնդի ևս մեկ սարքավորում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում քիրալային միացությունները կնույնականացվեն նոր սերնդի համակարգով, որի կիրառմամբ քիրալային խառնուրդները կբաժանվեն և կստանան անհատական բնութագրում։
Ուսանողների զբաղվածությունը՝ գիտահետազոտական ուսումնասիրության առարկա «Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ Սյուզաննա Եղիազարյանին: Ուսանողների զբաղվածության ուսումնասիրությանը վերաբերող նրա գիտական հոդվածը տպագրվել է «Journal of Sociology: Bulletin of Yerevan University» գիտական հանդեսում:
Միջբուհական կապերի ամրապնդում․ ԵՊՀ-ում էր Մազանդարանի համալսարանի դոցենտը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ հանդիպում Մազանդարանի համալսարանի (ԻԻՀ) ձեռնարվեստի և արվեստի ուսումնասիրությունների ֆակուլտետի դոցենտ Մոսթաֆա Ռոսթամիի հետ։
ԵՊՀ դասախոսը` «Արհմիութենական սպորտ-2024»-ի ոսկե մեդալակիր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Արհմիութենական սպորտ-2024» խորագրով սպորտային միջոցառումը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի հայցորդ Մարիամ Մանուկյանը կանանց շախմատի մրցաշարում արժանացավ ոսկե մեդալի: Նրա հետ զրուցել ենք շախմատի նկատմամբ սիրո, մասնագիտության ընտրության և արձանագրած հաղթանակների մասին:
Չինացի ուսանողների ուսումնասիրությունները՝ ի նպաստ հայ-չինական հարաբերությունների ամրապնդման Չինաստանից Հայաստան ժամանած ուսանողներ Սյուի Յամեյչժոումաին և Վան Ձիհուան մագիստրոսական կրթություն են ստանում ԵՊՀ-ում՝ նպատակ ունենալով իրենց ներդրումն ունենալու հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։
ԵՊՀ ասպիրանտը հետազոտում է նեյրոնային ցանցերի էլեկտրամագնիսական ակտիվությունը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ռադիոֆիզիկայի և էլեկտրականության ամբիոնի ասպիրանտ, ֆիզիկոս Տիգրան Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է։ Նա մեծ սիրով է պատմում իր գիտական հետաքրքրությունների մասին՝ խոսելով Էլեկտրասրտագրության, էլեկտրաուղեղագրության, տվիչների, նեյրոնային ցանցերի և դրանց առնչվող այլ հասկացություններից։
Արաբագիտությունը՝ կապող օղակ․ ԵՊՀ-ից Քուվեյթի համալսարան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի 8 ուսանողներ 2023-2024 ուստարում կրթությունը շարունակում են Քուվեյթի համալսարանում: Էլիզա Քերոբյանը նրանցից մեկն է, որը երկու համալսարանների գործակցության շրջանակում արդեն մի քանի ամիս գտնվում է Քուվեյթում: Նրա հետ զրուցել ենք կրթությունն արտերկրում շարունակելու, հնարավորությունների և խոչընդոտների մասին:
Միջազգային մարդասիրական իրավունքը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուշադրության առանցքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի միջև գործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Երկու կառույցների միջև վերաստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։