Գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը մեծ գրականագետի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
ԵՊՀ կենսաբանները կատարում են հետազոտություն՝ ի նպաստ կանանց առողջության պահպանման Հակաբիոտիկների նկատմամբ ախտածին մանրէների կայունությունը անհրաժեշտություն է առաջացրել ստեղծելու նոր դեղամիջոցներ: Այդ նպատակով ԵՊՀ կենսաբանները հետազոտում են ՀՀ տարածքում բնակվող էթնիկ խմբերի կանանց միկրոբիոմը (մարդու օրգանիզմում բնակեցված մանրէների ամբողջականություն): Արդյունքների հիման վրա դեղագործական ֆիրմաների հետ համագործակցությամբ կպատրաստվեն դեղամոմիկներ՝ կանանց առողջության մանրէաբանական պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:
ԵՊՀ ուսանողները՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի մասնակից ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հիմնադրամի ընձեռած հնարավորություններին և «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրին։
Պրակտիկայի նոր հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Align Technology» բժշկական սարքերի համաշխարհային ընկերության համագործակցության շրջանակում համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ուսանողները ծանոթացան ՏՏ ոլորտում հաջողակ կարիերա ստեղծելու նրբություններին և հեռանկարներին։
ԵՊՀ-ի և AMAA-ի համագործակցությունը՝ ի նպաստ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի կայացման ԵՊՀ-ի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԵՊՀ-ին տրամադրվող աջակցությունն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։
Հրատարակվել է նոր գիրք՝ հայ-ղազախական գիտակրթական համագործակցության շրջանակում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակվել է ԵՊՀ-ի, Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի գրողների միության համագործակցության արդյունքում։
Մեկնարկել է ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 105-ամյակին:
Սոցիալական աշխատողի դերը ճգնաժամի հաղթահարման գործում. գիտաժողով ԵՊՀ-ում Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համագործակցության շրջանակում կազմակերպվեց «Արցախ 2020-2023. սոցիալական հիմնախնդիրները և սոցիալական աշխատողի քաղած դասերը» խորագրով գիտաժողովը:
ԵՊՀ ուսանողները` «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակչի հաղթող ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում անցկացվեց «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցած ԵՊՀ-ն ներկայացնող 4 թիմեր գրանցեցին տպավորիչ արդյունքներ՝ ձեռք բերելով մրցույթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2023»-ը․ լավագույնները պարգևատրվեցին Ուսանողներին բացահայտելու, ինչպես նաև ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը զարգացնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց ծրագրավորման թիմային բաց օլիմպիադա, որին մասնակցեցին ՀՀ բուհերից և հանրակրթական դպրոցներից 28 թիմ։ Օլիմպիադայի արդյունքում ԵՊՀ-ն ներկայացնող երկու թիմեր արժանացան առաջին և երկրորդ պատվավոր տեղերին։