ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԳԱԶԱԶԳԱՅՈՒՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում, ի թիվս այլ գիտափորձերի, սինթեզվում են նաև գազազգայուն նանոկառուցվածքներ, որոնք գրանցում են մթնոլորտում պայթյունավտանգ, թունավոր և վտանգավոր գազերի ցածր կոնցենտրացիաներ:
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑ Մարդկային գործունեության գլխավոր նախապայմաններից է ճիշտ հաղորդակցությունը, որի առանցքային բաղադրիչներից է լեզուների իմացությունը։ Ինչպես բառընտրությունը, այնպես էլ ձայնի տոնայնությունը պայմանավորում են մեր հարաբերությունները շրջապատող աշխարհի հետ և տրամադրվածությունը դրա հանդեպ։
ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՆՁՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿՐԿՆՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ-ում սահմանված ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ 2022-2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ընդունված ուսանողների համար դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորը տասն է: Այս փոփոխությամբ պայմանավորված՝ հիշյալ կարգում փոփոխվել են նաև քննության վերահանձնման և դասընթացը կրկնելու դրույթները։
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխգործակցությամբ ստեղծված «Հակակոռուպցիոն մեդիադպրոց» ծրագրի բացման արարողությունը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության (MISTI) «Գլոբալ ուսուցումների լաբորատորիաների» (GTL) ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանում առաջին անգամ ինստիտուտի ուսանողներ Յու Ջին Չենը, Էնն Սնայդերը և Շոն Ջանգը դասավանդել են երեք տարբեր առարկաներ և անցկացրել սեմինարներ։
Երևանի պետական համալսարանի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ համատեղ նպաստելու կրթական համակարգի զարգացմանը։
ԵՊՀ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել ու հաստատվել են մի շարք կարգեր ու կանոնակարգեր։
ՔԻՄԻԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ Սննդային հավելումներ, պարարտանյութեր, պոլիէթիլեն կամ լաբորատոր թեստեր․ առաջինը, ինչ պատկերացնում ենք քիմիայի մասին մտածելիս, սակայն մեզ շրջապատող գրեթե ամեն ինչ անմիջական առնչություն ունի գիտության այս ճյուղի հետ։
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Երևանի պետական համալսարանում շարունակաբար քայլեր են կատարվում ուսանողի անհատական և խմբային հետազոտություն կատարելու ունակությունները խթանելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը նպաստելու համար: