ԵՊՀ-ում ստացած գիտելիքները՝ ի նպաստ հայկական մշակույթի հանրահռչակման ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանող Մերի Կիսիբեկյանը Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ներկայացրել է հայկական մշակույթն ու ժողովրդական վարպետների աշխատանքները։
«ԵՊՀ-ի դերը մեծ է ուսանողի արձանագրած հաջողություններում»․ Գագիկ Եկմալյան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Եկմալյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հասարակագիտության ոլորտում 3-րդ տեղի մրցանակակիր է։
ԵՊՀ ուսանողները հարստացնում են իրենց գիտելիքները Հորդանանի համալսարանում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ուսումնառության տարիներին ուսանողները հնարավորություն են ստանում փոխանակման ծրագրերով սովորելու արաբական երկրներում: Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Արարատ Խաչատրյանը, Աննա Թարմինյանը և Մարո Մանուկյանը 2023-2024 ուստարին անցկացնում են Հորդանանի համալսարանի լեզվի կենտրոնում՝ խորացնելով արաբերենի գիտելիքները:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողը՝ հումանիտար գիտությունների ոլորտում լավագույնը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Տաթևիկ Հակոբյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով առաջին տեղի մրցանակակիր է: Տաթևիկի հետ զրույցում անդրադարձել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորություններին, բացահայտել նրա հաջողության պատմությունը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը Սիրելի՛ համալսարանականներ, սիրով շնորհավորում եմ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ և հղում իմ ամենաջերմ մաղթանքները։
Էլեկտրոնային նոր հարթակների ստեղծումից մինչև գերհամակարգչի ձեռքբերում. նոր հնարավորություններ ԵՊՀ-ում ԵՊՀ-ն շարունակաբար կյանքի է կոչում բազմաթիվ ծրագրեր՝ համալսարանական միջավայրը դարձնելով գիտության նորարարությանը համահունչ։ Մշտապես բարելավվում են կրթական ծրագրերը, մշակվում և ներդրվում են նոր համակարգեր՝ շարժվելով արագ զարգացող աշխարհի պահանջներին համաքայլ:
Նորագույն սարքավորումները՝ հետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման գրավական ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ձեռք բերած գազային և հեղուկային քրոմատագրերի մաս սպեկտրոմետրերը հնարավորություն կտան ունենալու ավելի ճշգրիտ հետազոտական արդյունքներ:
ԵՊՀ ուսանողը՝ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած մրցույթի հաղթող ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի «Ֆինանսական մաթեմատիկա» մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Ֆենյա Ամիրբեկյանը հաղթել է ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթում՝ զբաղեցնելով 1-ին մրցանակային տեղը և արժանանալով 1 մլն ՀՀ դրամ դրամական պարգևի։
«Համալսարանական միջավայրը մղում է ուսանողներիս հասնելու լավագույնին». Ռուզաննա Բեկջանյան ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանող Ռուզաննա Բեկջանյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բժշկության ոլորտում բակալավրի կրթական ծրագրով առաջին տեղի մրցանակակիր է:
ԵՊՀ գիտնականների հետազոտությունները՝ ամենաբարձր ազդեցության գործակից ունեցող գիտական պարբերականներում ԵՊՀ հետազոտողները և գիտնականները միջազգային առաջատար պարբերականներում հրապարակում են գիտական հոդվածներ՝ իրենց հետազոտություններով նպաստելով գիտության տարբեր ճյուղերի զարգացմանը։ 2023 թ․ ԵՊՀ հետազոտողները տպագրել են 1494 գիտական հոդված, որից 243-ը՝ ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում։