Պատմության կեղծարարությունն ու իրականությունը՝ գիտնականների ուսումնասիրությունների տիրույթում․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում անցկացվեց «Պատմության կեղծարարություն և իրականություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված Պատմաբանի օրվան։ Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի պատմական իրողությունների կեղծարարությունը և լույս սփռել իրական փաստերի վրա:
Արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ Նիզար Կաբանիի բանաստեղծությունները ներկայացվեցին հայերեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում տեղի ունեցավ արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ սիրիացի գրող Նիզար Կաբանիի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Մարդու իրավունքների արդի հիմնախնդիրները. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի գործակցության շրջանակում կազմակերպված «Մարդու իրավունքների հետազոտությունը Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը:
ԵՊՀ թիմը՝ ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ ժայռամագլցման առաջնության հաղթող Ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու, ինչպես նաև ուսանողական սպորտը զարգացնելու նպատակով կազմակերպվում են ուսանողական մարզական խաղեր, որոնց ակտիվ մասնակցություն է ունենում ԵՊՀ-ն։
Ստարտափների վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների զարգացման հեռանկար ԵՊՀ-ում․ կնքվել է համագործակցության համաձայնագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը, կարևորելով բուհ-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, նպատակ հետապնդելով բարձրացնելու ստարտափ էկոհամակարգի արդյունավետությունը և բարձրագույն որակավորմամբ համապատասխան մասնագետների պատրաստումը, ստորագրել են համագործակցության եռակողմ համաձայնագիր։
Ճապոնական դասական գրականությունը՝ բանաստեղծ Փիթեր ՄաքՄիլլանի մեկնաբանությամբ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կրթական ծրագրի շրջանակում ««Մանյոշու». ճապոնական դասական գրականությունը և դրա նշանակությունը համաշխարհային գրականության համար» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ճապոնիայից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ Փիթեր ՄաքՄիլլանը։
ԵՊՀ-ում մեկնարկեց ՀՀ ուսանողական առաջին հեռուստաընկերության՝ INNOMEDIA-ի գործունեությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր գործունեությունն է սկսում ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն՝ նպատակ ունենալով դառնալու հարթակ, որտեղ ուսանողները կստեղծեն մեդիաարտադրանք, կզարգացնեն գործնական հմտությունները, գիտելիքները և ստեղծարարությունը:
Աստղաֆիզիկոս Դմիտրի Խանգուլյանը դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում «Քվանտային հաշվարկի ներածություն» խորագրով դասախոսություններ է կարդացել հայազգի աստղաֆիզիկոս, Ռիկիոյի համալսարանի (Ճապոնիա) դասախոս, պրոֆեսոր Դմիտրի Խանգուլյանը:
Ուրուգվայի Հանրապետության դեսպանը՝ ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Աուգուստո Ռոզենբրոկ Բիդարտը հանդես եկավ «Դեսպանի պատկերացումները, Ուրուգվայի դիվանագիտությունը և 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ, որի շրջանակում քննարկվեցին նաև համագործակցության նոր ուղիներ:
Մասնագիտական գրականության թարգմանության արդի հիմնախնդիրները. պանելային քննարկում ԵՊՀ-ում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» կրթական, գիտական նշանակության, ինչպես նաև այդ ծրագրի շրջանակում հայերեն թարգմանված գրքերի թարգմանական խնդիրների շուրջ: