ԳԽ-ն հաստատել է ԵՊՀ ամբիոնի վարիչների ընտրության վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների գիտխորհուրդների որոշումները Օրակարգային ու ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ հաստատվել են ամբիոնների վարիչների ընտրությունների վերաբերյալ որոշումները, 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների անվանացանկը, հրատարակության երաշխավորվել ներկայացված աշխատությունները, ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր ու առաջիկա անելիքներ։
Նպատակը՝ նպաստել ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում ԱՄՆ Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ալինա Մալոյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հանդես եկավ «Առողջության և հիվանդության զարգացման հիմնական սկզբնաղբյուրները» թեմայով դասախոսությամբ։ Դասախոսության ավարտին պրոֆեսորը «Մալոյան-Խաչատրյան» անվանական կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց ԵՊՀ երկու ուսանողների։
Կրթական նոր դասընթաց ԵՊՀ-ում՝ աշխարհահռչակ մանրէաբան Կարապետ Անդրանիկյանի հետ համագործակցությամբ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, գործակցելով Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ, կատարելագործում է ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերը. ուսումնական պլաններում ներդրվել է նոր դասընթաց, կիրառվում են դասավանդման նոր մեթոդներ:
Արևելքը բացահայտելու ձգտումը՝ ճանապարհ դեպի ԵՊՀ և դիվանագիտություն․ հարցազրույց Դավիթ Հովհաննիսյանի հետ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ., Սիրիայում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք արևելագիտության, պրոֆեսորի գրանցած հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած ներդրումի, ուսանողների հետ փոխհարաբերությունների և սերունդների միջև տարբերությունների մասին:
Քննադատական մտածողության զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում համալսարանում է Օքսֆորդի համալսարանի դասախոս, աշխարհագրագետ և մարդաբան Մարիա Գունկոն։
ԵՊՀ հրատարակչության հրատարակած գրքերը ներկայացվել են Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվել է գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումը՝ Գրքի միջազգային տոնավաճառը, որի ժամանակ ներկայացվել են նաև ԵՊՀ-ի հրատարակած գրքերը։ ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է նաև Եվրոպական համալսարանների հրատարակիչների ասոցիացիայի կոնֆերանսին։
«Ակադեմիական ազատությունը ներսում և դրսում»․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ակադեմիական ազատությունը ներսում և դրսում․ հասարակական և հումանիտար գիտությունները աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես է ակադեմիական համայնքն արձագանքում աշխարհում տիրող աշխարհաքաղաքական ճգնաժամերին և քաղաքական շարժումներին:
Կնքվեց համագործակցության հուշագիր ԵՊՀ-ի և «FAST» հիմնադրամի միջև ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության հուշագիր ստորագրեց ԵՊՀ-ի, ինչպես նաև 5 բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Իտալերենի շաբաթը ԵՊՀ-ում Արդեն 23 տարի է՝ աշխարհում նշվում է Իտալերենի շաբաթը, որից անմասն չի մնում նաև ԵՊՀ-ն: Այս տարի միջոցառումների շարքն անցկացվում է «Իտալերենը և շրջակա միջավայրի կայուն զարգացումը» խորագրով։ Իտալերենի շաբաթը բուհում միջոցառումներով նշանավորելու նպատակը ուսանողներին արդի իտալերենի և իտալական մշակույթի առանձնահատկություններին հաղորդակից դարձնելն է:
ԵՊՀ-ում տեղի ունեցավ հոգեբանության հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտաժողով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը կազմակերպեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա 9-րդ միջազգային գիտաժողովը։