Արտերկրում ուսանելը` նոր աշխարհայացք. ուսանողները` ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի առանձնահատկությունների մասին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն իրենց մասնագիտական կրթությունը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում շարունակել են Լիլի համալսարանում (Ֆրանսիա)՝ առավել խորացնելով երկրաբանության ոլորտի վերաբերյալ գիտելիքները: Նրանք պատմել են կրթությունն արտասահմանում շարունակելու շարժառիթների, ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի կրթության կազմակերպման, ուսանող-դասախոս փոխհարաբերությունների տարբերությունների մասին:
Համագործակցությունը՝ ԵՊՀ առաջընթացի հիմքում․ համալսարանը հիմնում է «Գործընկերների ակումբ» Համագործակցությունների խորացումը ԵՊՀ ռազմավարական կարևոր նպատակներից է՝ որպես կրթության և գիտության ոլորտներում կայուն առաջընթացի հիմնաքար: ԵՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է տարբեր կառույցների հետ՝ ներառելով ոչ միայն ուսումնական ու գիտական ոլորտներ, այլև պետական ու մասնավոր հատվածներ։ Հավատարիմ մնալով բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդման համար բարենպաստ պայմաններ ապահովելու առաքելությանն ու գործընկերներին միավորելու հանձնառությանը՝ ԵՊՀ-ն ստեղծում է «Գործընկերների ակումբ»՝ նպատակաուղղված արդյունավետ համագործակցության զարգացմանը։
Ներառական կրթություն, անվտանգ միջավայր, խելամիտ լուծումներով լսարաններ. արդիականացված միջավայր՝ ի նպաստ բարձրորակ կրթության ԵՊՀ-ում, կրթական ծրագրերը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն ու աշխատաշուկայում ուսանողների համար առավել մրցունակ դիրք ապահովելուն զուգընթաց, կատարվում են նաև շենքային պայմանների արդիականացմանն ու ենթակառուցվածքների լավարկմանն ուղղված աշխատանքներ՝ խելամիտ լուծումներով: Ներառական կրթություն, անվտանգ միջավայր, նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, նորովի վերանորոգված ու կահավորված լսարաններ․ այս աշխատանքների մեծ մասն արված է, իսկ առջևում լայնամասշտաբ ծրագրերն են:
Սեմինարների շարք ԵՊՀ-ի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT, ԱՄՆ) համագործակցությամբ իրականացվող նախագծի շրջանակում ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում սեմինարներ է անցկացնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Դանիել Օդենթալին։
ԿԳՄՍ նախարարը հանձնեց միջազգային հավատարմագրում ստացած ԵՊՀ կրթական ծրագրերի հավաստագրերը ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը՝ հանձնելու ԵՊՀ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման հավաստագրերը: Այցի ընթացքում կատարվեց շրջայց ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, քննարկվեցին համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորություններ, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։
Նոր մոտեցումներ պոլիկաթնաթթվի արտադրության ոլորտում. գիտական խումբը հաղթել է մրցույթում Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում գիտական խմբի առաջարկած նախագիծը ճանաչվել է լավագույնը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ «Կաթնաթթվից պոլիկաթնաթթու՝ արտադրության արդյունավետության բարձրացումից մինչև լազերային մշակում» թեմայով նախագիծն ուղղված է պոլիկաթնաթթվի արտադրության արդյունավետության բարձրացմանը և կիրառման շրջանակի ընդլայնմանը։
ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միավորելու կառույցների ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ավելի քան 1300 գիտական հոդված «Scopus» շտեմարանում․ ԵՊՀ գիտնականի հաջողության պատմությունը Գիտությունը նորարարությունների շարժիչ ուժն է։ Գիտնականներն իրենց գործունեությամբ նոր հորիզոններ են բացում մասնագիտական ասպարեզում՝ ապահովելով տեխնոլոգիաների առաջընթացն ու նոր բացահայտումների շարունակականությունը։ Այդպիսի գիտնականներից է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող և դասախոս, ֆիզիկոս Արմեն Թումասյանը։ Նա «Scopus» միջազգային գիտական շտեմարանում հրապարակված ավելի քան 1300 գիտական հոդվածի համահեղինակ է։
Կրթության բովանդակության ու մեթոդաբանության արդիականացում. նորարարական լուծումներ ԵՊՀ կրթական համակարգում Երևանի պետական համալսարանը շարունակում է հաստատուն պահել իր առաջատար դիրքը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում՝ լավագույն ավանդույթները զուգակցելով կրթական նորարարություններին։ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը պատմել է համալսարանի նորարարական ծրագրերի, ուսանողակենտրոն մոտեցման և ռազմավարական տեսլականի մասին։
Գիտական ներուժի, ինտելեկտուալ սեփականության քարտեզագրում և գիտելիքի առևտրայնացում․ ԵՊՀ-ն շարունակում է բարելավել գիտահետազոտական արդյունքները Միջազգային հեղինակավոր շտեմարաններում ընդգրկված ամսագրերում ԵՊՀ հետազոտողների գիտական աշխատանքների թիվը հատել է 600-ի սահմանը: Մասնավոր ընկերությունների կողմից համալսարանին տրվող գիտական պատվերների թիվն ու ֆինանսավորման ծավալը ևս զգալի ավելացել են: ԵՊՀ-ն, միջազգային գիտական ասպարեզում գրանցելով հաջողություններ, հաստատուն քայլերով շարժվում է առաջ։ Համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի առանցքային նպատակներից է նաև ինտելեկտուալ սեփականության առևտրայնացումը: