ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՂԵԼ ՈՒ ՄՆՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԽԱՐԻՍԽԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի սփյուռքահայ մեծատաղանդ գրող, հրապարակախոս, լրագրող, խմբագիր Հակոբ Կարապենցին նվիրված միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ու «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը:
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ». ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի արդյունավետության մասին պատմում են մասնակիցները՝ Անի Հակոբյանը և Արման Մարգարյանը:
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ». ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Քաղաքական հոգեբանություն» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել քաղաքական գործիչ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր ՌԴ ԱԳՆ համակարգում գործող միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վերլուծական լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն. ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ Հայաստանի Երրորդ Հանրապետությունն այսօր նշում է անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը՝ իրականություն դարձնելով իր դարավոր երազանքը:
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՊՐԻ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է ԵՊՀ պատվիրակությունը՝ ի դեմս ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի, երկօրյա այցով Արցախում է, որի ընթացքում նախատեսված են միջոցառումներ և հանդիպումներ։
ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել առաջինկուրսեցիների իրազեկման հերթական միջոցառումը: