ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ «ՔԵԶ ՀԱՂԹԱՆԱԿ ԿՆՎԻՐԵՄ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը «Շարմ Հոլդինգ»-ի հետ համատեղ ԵՊՀ կինոակումբի գործունեության շրջանակում բացառիկ իրավունքով կազմակերպել էր ռեժիսոր Արսեն Աղաջանյանի «Քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի ցուցադրությունը։
«ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍ ԵՄ ԿԱՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ: ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՆՈՐ ԲԱՆ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ՈՒ ԱՐԱՐՎԵԼՈՒ, ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԴԱ ԱՆԵԼՈՒ ԵՔ ԴՈՒՔ». ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆ ԵՊՀ մեծ շենքի դահլիճում համալսարանականներն այսօր հյուրընկալել էին «Վերջին ուսուցիչը» սերիալի դերասանական և ստեղծագործական կազմին:
ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԱՇԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Կոնֆլիկտներ. փոխակերպում և հաղթահարման տեխնոլոգիաներ» խորագրով դասընթացաշարը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 6-ը:
ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ` ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հուշագրի վերաստորագրումը:
ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԴԱՍ ‹‹ՄԵՆԵՋՄԵՆԹ›› ԱՌԱՐԿԱՅԻՑ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր այցելել են ‹‹Մեգերյան կարպետ›› ԲԲԸ:
Գիտաճանաչողական այց դեպի Լաստիվեր Նոյեմբերի 12-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր գիտաճանաչողական այց Տավուշի մարզ՝ Լաստիվեր։ Այցին ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ երեք տասնյակից ավելի ուսանողներ։
Տեսությունից դեպի սոցիալական արվեստ Նոյեմբերի 20-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը և "Մայրի" բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը համատեղ կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում՝ "Տեսությունից դեպի սոցիալական արվեստ" խորագրով։
«ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՉԱՓԱԾՈՅԻ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՈՃԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «Երևանյան գրքի երրորդ փառատոնի» շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու Մերի Հովհաննիսյանի «Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը» մենագրությանը նվիրված հանդիպում-քննարկումը:
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ԵՊՀ մինչհամալսարանական վարչության և «Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ նոյեմբերի 19-22-ն անցկացվել է «Արտահայտվելու ազատություն» խորագրով միջոցառումների շարքը: