ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՄՇԱԿԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Գիտական քաղաքականության վարչության պետ Իշխան Վարդանյանը «MINERVA» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-25-ն այցելել են Բելգիայի Լիեժի համալսարան՝ ծանոթանալու հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության (HRS4R) լավագույն փորձին:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ»․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որը տևելու է 2 օր:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐՔԻ 32-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՖՈՐՈՒՄԻ ԴԻՊԼՈՄԻ, ԻՍԿ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՄԵԴԱԼՈՎ 2019 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնաճյուղի գրադարանում կայացել է Գևորգ Փիրումյանի, Գևորգ Սիմոնյանի և Լիանա Մարգարյանի համահեղինակած «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ ինդեքս» («Geoecological Evaluational Integrating Index of Natural Waters and other Systems») անգլերեն մենագրության շնորհանդեսը:
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՆԱՏԻՎ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՇՄՈՒԵԼ ՊՈԼԻՇՉՈՒԿԻՆ Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր հյուրընկալել է «Նատիվ» գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Շմուել Պոլիշչուկին և Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչ Ռիմմա Վարժապետյանին։
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկօրյա քննարկումը, որին մասնակցում են միջազգային ճանաչված փորձագետներ, գիտնականներ և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կազմակերպել են «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100 և Սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակներին: