ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր հյուրընկալվել է Համաշխարհային բանկի և հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՎՏԱՆԳՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԸ․ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ». ՊՈՏՍԴԱՄՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՏՄԱԲԱՆ ԱՇՈՏ ՀԱՅՐՈՒՆՈՒ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Հոկտեմբերի 17-ին Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տուն-թանգարանում տեղի է ունեցել ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու „Fürsprecher für ein bedrohtes Volk. Johannes Lepsius und die Armenier“ («Վտանգված ժողովրդի դատապաշտպանը․ Յոհաննես Լեփսիուսը և հայերը») գերմանալեզու մենագրության շնորհանդեսը, որը ԵՊՀ հրատարակչության կողմից լույս է ընծայվել 2019 թ.:
«ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳՐԵԹԵ ՈՉՆՉՈՎ ՉԻ ԶԻՋՈՒՄ Ո՛Չ ԵՎՐՈՊԱԿԱՆ, Ո՛Չ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, Միջազգային սոցիոլոգիական, Ամերիկյան սոցիոլոգիական, Գերմանիայի «DAAD» շրջանավարտների, Եվրոպայի սոցիոլոգիական միությունների և Մարքեթինգի հայկական ասոցիացիայի անդամ Լիլիթ Շաքարյանը նոյեմբերին և դեկտեմբերին դասախոսություն է կարդալու Չեխիայի «Hradec Kralove» համալսարանում: Նրա հավաստմամբ, այն հնարավորություն է ևս մեկ անգամ Եվրոպայի առաջատար համալսարաններում պատվով ներկայանալու համար:
ԵՊՀ ԹԻՄԵՐԸ «ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթը, որտեղ ամենաբարձր հորիզոնականները զբաղեցրել են ԵՊՀ թիմերը:
Գիտաճանաչողական այց Գյումրի ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համագործակցության շրջանակներում ուսանողները հոկտեմբերի 17-ին գիտաճանաչողական այց կատարեցին դեպի Գյումրի քաղաք:
Իրազեկում առաջին կուրսեցիներին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները սեպտեմբերի 10-20-ի ընթացքում ուսանողներին ներկայացրին ՈՒԳԸ կառույցը, վերջինիս գործառույթները, նպատակը և այլն:
Սեռականությունը տարբեր տեսանկյուններից Հոկտեմբերի 9-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սեռականությունը տարբեր տեսանկյուններից» խորագրով սեմինար քննարկումը:
ՄԵԿՆԱՐԿԵԼ է «SCIENCE TO START-UP. PRINCIPLES OF ENTREPRENEURSHIP AND BUSINESS» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի «Erasmus+ ABIONET» ծրագրի շրջանակում դասախոսների, ասպիրանտների և մագիստրոսների համար մշակված դասընթացը:
ՄԱՆՐԷՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է Ամերիկայի մանրէաբանական ընկերության ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպված քառօրյա աշխատաժողովը՝ «Մանրէները առօրյա կյանքում. պրակտիկ հմտություններ դպրոցից դեպի համալսարան» խորագրով: