ԵՊՀ-ի և «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության գործակցությամբ անցկացվեց վարպետության դաս Երևանի պետական համալսարանի և «Էփրիքոթ Կապիտալ» («Apricot Capital») հայկական առաջատար ներդրումային ընկերության համագործակցության շրջանակում համալսարանում անցկացվեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով վարպետության ինտերակտիվ դաս՝ նպատակ ունենալով բարձրացնելու ֆինանսական գրագիտության մակարդակը և խթանելու Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորումը։
Հայագիտությունը՝ չինացի ուսանողների մասնագիտական ընտրություն Չինաստանի Հեյհեյի քոլեջի և Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ Դայ Ռուբինգը և Քսու Ջայքսուն իրենց ուսումնառությունը շարունակում են ԵՊՀ-ում․ նրանք այժմ «Հայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներ են: Կրթությունը շարունակելով ԵՊՀ-ում՝ չինացի ուսանողները մանրամասնորեն կուսումնասիրեն հայագիտության բաղկացուցիչ գիտակարգերը և դրանով իսկ կնպաստեն հայ-չինական գիտակրթական ու մշակութային կապերի ամրապնդմանը։
Շնորհվեցին հավաստագրեր ԵՊՀ-ի և «Fastex»-ի կազմակերպած դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին ԵՊՀ-ի և «Fastex» ընկերության համատեղ կազմակերպած «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթացի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: Բլոկչեյնի և թվային արժույթների ոլորտի զարգացմանը միտված երկամսյա դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեին ինչպես համալսարանականները, այնպես էլ ոլորտով հետաքրքրված անձինք:
«Գիտական հետազոտությունները ուսանողի մասնագիտական աճի հիմքն են»․ Նանե Օրդյան Մասնագիտական գիտելիքներ ստանալու, լավագույնս դրսևորվելու ձգտումը և փորձառու մասնագետ դառնալու ցանկությունը Նանե Օրդյանին բերել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ։ Ուսումնառությանը զուգահեռ՝ նա կատարում է գիտահետազոտական աշխատանքներ և ուսումնասիրում արժեթղթերի շուկան։
ԵՊՀ չորս ուսանողներ արժանացան շնորհակալագրերի՝ ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված հեքաթոնում ակտիվ ներգրավվածության համար ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ միջոցառում, որի շրջանակում Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին մասնակցած ԵՊՀ չորս ուսանողներ արժանացան շնորհակալագրերի՝ խրախուսվելով հեքաթոնին ԵՊՀ-ն ներկայացնելու և ակտիվ մասնակցության համար։
ԵՊՀ-ն աշխարհի լավագույն բուհերի ցանկում Երևանի պետական համալսարանը բարելավել է դիրքերը աշխարհի լավագույն համալսարանները վարկանիշավորող հեղինակավոր աղյուսակներում։
Կրթություն և աշխատանք․ անցկացվեց կարիերայի տոնավաճառ Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։ Այն նպատակ ուներ աջակցելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:
Գնահատման համակարգում նոր փոփոխություն` ի շահ ուսանողի ԵՊՀ-ում 2024/2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից գնահատումը կատարվելու է տասներորդական մասի պահպանմամբ: Դասընթացների արդյունարար գնահատականը ևս ամրագրվելու է նույն սկզբունքով։ Այս փոփոխությունը նպատակ ունի բարձրացնելու գնահատման ճշգրտությունը՝ հնարավորություն ընձեռելով առավել հստակ գնահատական տալու ուսանողների կատարած աշխատանքներին, հասկանալու նրանց կարողությունների մակարդակը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգին» համապատասխան՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար:
Հետազոտություն` միտված նոր ու անվտանգ դեղամիջոցների ստեղծմանը Հյուսվածքների վերականգնողական թերապիայում սինթեզված նոր մոլեկուլների կիրառման հնարավորությունների, ինչպես նաև դեղերի թիրախային առաքման համակարգերի բացահայտումը նոր առաջընթաց է գիտության համար: Այս ուսումնասիրությունները կատարել են ԵՊՀ և արտերկրի մի խումբ հետազոտողներ` ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանի գլխավորությամբ: Հետազոտության արդյունքները տպագրվել են միջազգային բարձր` Q1 վարկանիշ ունեցող «Biomolecules» հանդեսում: