Սոցիոլոգիական հետազոտություններից՝ հանրային կապեր. սոցիոլոգիան ԵՊՀ-ում Սոցիոլոգիան ուսումնասիրության այն ոլորտն է, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու սոցիալական երևույթների, կառուցվածքների և փոխազդեցությունների վերաբերյալ, հասկանալու սոցիալական աշխարհը, վերհանելու հասարակական տարբեր խմբերի խնդիրները, բացահայտելու նրանց կարիքները, խուսափելու և հաղթահարելու դրանց հետևանքով առաջացած մարտահրավերները և, իհարկե, ստեղծելու առավել արդար և սոցիալապես հավասար հասարակություն։
ԵՊՀ-ն նպաստում է ՀՀ բուհերի իրավաբանական կլինիկաների համագործակցությանը ԵՊՀ-ում տեղի ունեցավ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի և Շվեդիայի Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի կազմակերպած աշխատաժողովը՝ «Իրավաբանական կլինիկաների զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով:
ԵՊՀ-ում կներդրվեն մագիստրոսական կրթական նոր ծրագրեր․ տեղի է ունեցել գիտական խորհրդի նիստը Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որի ժամանակ շնորհվել են գիտական կոչումներ, հաստատվել է ընթացիկ ուստարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակների հավակնորդների ցանկը։ Բացի դրանից՝ ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատել է մագիստրոսական կրթական նոր ծրագրեր ու հրատարակության երաշխավորել գիտական հանդեսներ։
2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն. ուղեցույց Առկա ուսուցմամբ անվճար և վճարովի հիմունքներով ասպիրանտուրա ընդունվելու հնարավորություն ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցողները:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ամփոփել է կիսամյակային գործունեությունը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացել է ՈՒԳԸ կիսամյակային ընդլայնված նիստ, որի ժամանակ 2022/2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում գերազանց գործունեություն ծավալած ՈՒԳԸ-ականները պարգևատրվել են հուշանվերներով։
«Հաղթանակը նոր մարտահրավեր է՝ ինքս ինձ գերազանցելու»․ Սվետա Սահակյան «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է Սվետա Սահակյանը: Ուսանողական հաջողության պատմությունն արտացոլում է աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ստացած գիտելիքները կիրառելու հնարավորությունները, մասնագիտական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերն ու Լավագույն ուսանողի կոչումը կրելու պատասխանատվությունը։
Մեծահասակների ուսումնառության վերաբերյալ հետազոտական նախագծեր ԵՊՀ-ում ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը մեկնարկել են ծրագիր, որի ընթացքում ԵՊՀ դասախոսների ղեկավարությամբ ուսանողական խմբերը կատարելու են հետազոտություններ մեծահասակների ուսումնառության և կրթության տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:
«ԵՊՀ-ն առանցքային նշանակություն ունի տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցելու հարցում». Մարիա Հովհաննիսյան Աշխատասեր, պատասխանատու և մարդասեր… Այսպես է իրեն բնութագրում «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիա Հովհաննիսյանը։ Անարդարությունը բացառելու ձգտումը նրան տարիներ առաջ ուղղորդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և կարող է օրինակ դառնալ մի շարք ուսանողների համար:
«Հետազոտական նորությունների» տիրույթում «COVID-19»-ի շրջանում ի հայտ եկած նորաբանություններն են ու դրանց թարգմանությունները «Հետազոտական նորություններ» շարքն այս անգամ անդրադարձ է կատարել «Փոխաբերական հիմքով COVID նորաբանությունները և դրանց թարգմանության առանձնահատկությունները» գիտական հոդվածին, որը լույս է տեսել ԵՊՀ հրատարակչության և Անգլերենի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի կողմից հրատարակվող «Armenian Folia Anglistika» միջազգային ակադեմիական ամսագրում։
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացել է «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2023. նպատակներ և արժեքներ» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով: