Գրանադայի համալսարանի հետ գործակցության շրջանակում ԵՊՀ-ում բացվել է իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի է ունեցել Գրանադայի համալսարանի (Իսպանիա) հետ համագործակցության շրջանակում ստեղծված իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Լրագրություն․ մասնագիտություն մարդկանց մասին Ժամանակակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումներից անմասն չի մնացել նաև աշխարհի կարևորագույն մասնագիտություններից մեկը՝ լրագրությունը։ Այն առանցքային դեր ունի հանրությանը հավաստի և ստույգ տեղեկության տրամադրման, իրադարձությունների անաչառ լուսաբանման, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերում առկա խնդիրների բարձրաձայնման տեսանկյունից։
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ հաղթող ճանաչված վեց ուսանողներ պարգևատրվել են ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի եռօրյա ուղեգրերով, ինչպես նաև համապատասխանաբար առաջին, երկրորդ երրորդ տեղերի պատվոգրերով: Եվս ինը ուսանողներ ստացել են գովասանագրեր:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ» ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» ծրագրի՝ 2023 թ. հոսքի դասընթացի փակման արարողությունը:
ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ապահովելով ուսանողների և գործատուների միջև շարունակական կապը, նպաստում է ուսանողների, ինչպես նաև ԵՊՀ շրջանավարտների մասնագիտական, ինտելեկտուալ և անձնային հատկանիշների զարգացմանը, օգնում նրանց աշխատաշուկայում իրենց ուրույն տեղն ունենալու գործում:
ՍՈՎՈՐՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստ՝ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանների ընտրությունների օրակարգով։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ է ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Քաղաքագիտություն» բաժնի ուսանող Լիաննա Հարությունյանը «Խորհրդարանական պրակտիկա և ֆելլոուշիփ-2023» ծրագրի հաղթողներից է: Ծրագրի շրջանակում ԵՊՀ ուսանողն աշխատում է Ազգային ժողովում՝ ակտիվ ներգրավվելով ՀՀ օրենսդիր մարմնի աշխատանքներում: Լիաննայի պատմությունն ակնառու է դարձնում նրա հաջողության գործում ԵՊՀ անգնահատելի դերը:
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները հանդիպել են «Ցեղասպանության հակառակորդների միության»՝ Հայաստան ժամանած ներկայացուցիչների հետ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՄԻՋՈՑ Միջպետական գործակցություն, հանրային կառավարում, ազգային անվտանգություն, դիվանագիտական հարաբերություններ և քաղաքական քննարկումներ․ միջազգային հարաբերությունների ոլորտն ընդգրկում է հասարակական կյանքի փոխկապակցված, միևնույն ժամանակ՝ շատ տարբեր բնագավառներ՝ ապահովելու հասարակության բնականոն և անխափան կյանքի ու գործունեության կազմակերպումը։ Այլ կերպ ասած՝ մասնագիտությունն առաջարկում է մարդկանց և պետությունների փոխհարաբերությունների կարգավորման հիմնական գործիքակազմը։