ԵՊՀ-ում մեկնարկեց «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը։ Յուրօրինակ ձևաչափով անցկացվող միջոցառումն այս անգամ միավորել էր ԵՊՀ և ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին ու երիտասարդ հետազոտողներին՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվելու դիվանագիտական բանավեճի և որոշումների կայացման գործընթացներում։
ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա վարձավճարների չափը. սահմանված չափերը կմնան նույնը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց ԳԽ հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեցին «ԵՊՀ գիտական խորհրդի աշխատակարգում» առաջարկված փոփոխությունն ու լրացումը, ԵՊՀ 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսման վարձերի չափերը, բացի դրանից՝ ընդունվեցին ««ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերում» լրացում կատարելու մասին» նախագիծն ու «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնը համալրելու ու տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու կարգը»։
Քվանտային համակարգիչներ, քվանտային կրիպտոգրաֆիա, քվանտային հաշվարկ․ տեխնոլոգիաներ ապագայի՞ց, ներկայի՞ց, թե՞ չբացահայտված կախարդանք Իրականում՝ քվանտային մեխանիկա: Ֆիզիկայի այս ուղղությունը ստեղծվել է ուղիղ 100 տարի առաջ, իսկ այսօր ունի իր կարևորագույն դերը գիտության զարգացման գործում: Քվանտային գիտության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 14-ին։ Այն նպատակ ունի խթանելու քվանտային գիտության և տեխնոլոգիաների տարածումը ամբողջ աշխարհում։ Ընտրվել է հենց ապրիլի 14-ը, քանի որ «4.14»-ը Պլանկի հաստատունի առաջին 3 թվանշաններն են (էլեկտրոն-վոլտ*վայրկյան միավորով): Այս և հաջորդ հոդվածներում կփորձենք հասկանալ և քննարկել քվանտային մեխանիկան և դրա մեկնաբանությունները:
Մամուլն ու ինքնությունը. ինչպե՞ս են 1920-ականների հրապարակումները ձևավորել մեր պատկերացումները. նոր հետազոտություն ԵՊՀ-ում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ընդգծում է, որ ուսումնասիրելով 1920-ականների հայկական մամուլը՝ նկատելի է, որ այսօր, ըստ էության, շատ բան չի փոխվել․ և՛ թուրքերի պատկերացումները մեր մասին, և՛ մեր պատկերացումները թուրքերի մասին գրեթե նույնն են մնացել: Նա Պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Էդիկ Մինասյանի, դոցենտներ Հայկ Մխոյանի ու Տիգրան Ղանալանյանի հետ համատեղ հեղինակել է «1920 թ. թուրք-հայկական պատերազմի արտացոլումը հայկական մամուլում» վերտառությամբ գիտական հոդված, որը հրապարակվել է Բելառուսի պետական համալսարանի «Պատմություն» հանդեսում (Q2 վարկանիշ ունեցող)։
ԵՊՀ-ում անցկացվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի եզրափակիչ փուլը ԵՊՀ-ում կայացավ «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին առաջին փուլի հաղթողները։ 1131 մասնակիցներից առաջին փուլը հաղթահարած 526 աշակերտները հնարավորություն էին ստացել շարունակելու պայքարը երկրորդ փուլում։
Երկրաբանի մասնագիտական տոնը ԵՊՀ-ում նշանավորվեց ինտերակտիվ լսարանի բացմամբ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ նշվեց Երկրաբանի մասնագիտական տոնը: Օրը ֆակուլտետի համար նշանավորվեց նաև հայտնի երկրաբան Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացմամբ: Այն մեկնարկեց Գագիկ Կարապետյանի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսանյութի ցուցադրմամբ:
Կրթությունը սահմաններից այն կողմ. ԵՊՀ ուսանող Ռոզա Մկոյանի պատմությունը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Ռոզա Մկոյանը դպրոցական տարիներին հետաքրքրված էր գրականությամբ և լեզուներով։ Ինչպես ինքն է նկարագրում՝ դա ոչ միայն դպրոցական հետաքրքրություն էր, այլև իրական նպատակ երազանքերին հասնելու և նոր հորիզոններ բացահայտելու համար։ Գրականության մեջ ներթափանցելու և այն խորապես ընկալելու ձգտումը Ռոզային ուղեկցել է դեպի ԵՊՀ՝ կրթական ճանապարհին ընձեռելով արտերկրում ուսանելու հնարավորություն։
Մարքեթինգ, լեզու և նորարարություն. ԵՊՀ-ում մեկնարկել է երկօրյա սիմպոզիում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում մեկնարկեց «Մարքեթինգային հաղորդակցություն և գործարար դիսկուրս․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով սիմպոզիումը։ Միջոցառումն իր շուրջն էր համախմբել մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով մեկտեղելու տեսական գիտելիքը, փորձն ու նորարարական մոտեցումները։
ԵՊՀ հետազոտողն ուսումնասիրում է հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի հարաբերությունների վրա Քաղաքական անկայունությունն ու հակամարտություններն իրենց ուղիղ ազդեցությունն են թողնում Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև քաղաքական, տնտեսական և այլ հարաբերությունների ձևավորման ու զարգացման ընթացքի վրա։ Այս մասին փաստում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խմբի ղեկավար Մուշեղ Ղահրիյանը: Նրա հեղինակած «Հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի պետությունների հարաբերությունների վրա» վերտառությամբ գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:
ԵՊՀ ուսանողների այցը Ահվազ․ ապագա իրանագետները բացահայտեցին մասնագիտական աճի, լեզվական ու մշակութային նոր հորիզոններ Երևանի պետական համալսարանի և Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի համագործակցության շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի բակալավրիատի (3-րդ, 4-րդ կուրսեր) և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Պարսից լեզվի կատարելագործման» երկշաբաթյա ծրագրին։