«FAKE NEWS»-Ը ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է ԿՐԹՈՒԹՅԱՄԲ. ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող ԵՊՀ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի մասնաշենքում այսօր տեղի է ունեցել գիտագործնական միջազգային սեմինար` «Teaching critical digital literacy: Concepts and tools for education professionals» (Թվային քննադատական գրագիտության ուսուցանում. հասկացություններ և գործիքներ կրթության մասնագետների համար) թեմայով, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 25-ը:
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀԵԼՈՒ ԴԱՍԵՐ»․ ՍՈՆԱ ՎԱՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ Սոնա Վանի հետ:
«ԳԵՐՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՕՏԱՐԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ Է». «ԱՎՐՈՐԱՅԻ» ԴԱՓՆԵԿԻՐ ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ:
«ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԶԳՈՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ, ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎԱՀՐԱՄ ԵՎ ՌԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահրամ Վարդանյանի և կնոջ՝ Սերվիսի ամբիոնի դասախոս Ռենա Վարդանյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԻՃԵԼԻ ՆՎԱՃՈՒՄ Է ԵՎ ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ԱՐԺԵՔ». ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:
ՎԱԼԼԵՏԱՅՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՕՐԻՆԱԿՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ Մալթայի մայրաքաղաք Վալլետայում հոկտեմբերի 9-10-ը տեղի է ունեցել Հանդուրժողականության և խաղաղության գլոբալ խորհրդի և Մալթայի համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանդուրժողականության միտումները բարձրագույն կրթության մեջ» խորագրով միջազգային համաժողով: