ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Գերծանրաբեռնված առօրյայի, ազատ ժամանակի սակավության պայմաններում մարդիկ հաճախ ստիպված են լինում մի քանի գործողություն միաժամանակ անել: Ընթերցելու համար ժամանակ գտնելն այսօր շատ ավելի բարդ է, քան երբևէ: Ժամանակը խնայելու, բայց միաժամանակ սիրելի վեպերը վերանայելու կամ նորերն ընթերցելու համար մեզ օգնության են հասնում աուդիոգրքերը: Եթե գիրք կարդալու ժամանակ չունեք, այն կարող եք լսել տրանսպորտում, ավտոմեքենայի ղեկին, քայլելիս, ճաշ պատրաստելիս, լողավազանում՝ հատուկ ականջակալներով:
ԱՆՎԱՆԻ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿԻ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղ է ունեցել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
«ԿՈՄՊԱԿՏ ԱՍՏՂԵՐԻ ԵՎ ՌԵԼԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՖԻԶԻԿԱ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Կոմպակտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա» թեմայով միջազգային գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին։
«ԵՐԲԵՄՆ ԴՈՒ ՈՒՆԵՍ ԿԱՂԱՊԱՐ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՍ ԱՅՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼՑՆԻ ԱՅԴ ԿԱՂԱՊԱՐԸ». ՅՈՀԱԿԻՄ ԳԱՈՒԿ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին:
«ԷՄԻՐԱԹՑՈՒ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ: ԱՄԷ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՄԱԴ ԲԻՆ ՍԱՐԱՅԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մուհամմադ ԱլԶաաբիին, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամիին և ԱՄԷ համալսարանի հասարակագիտական ֆակուլտետի դասախոս Համադ բին Սարային, որը հանդես եկավ դասախոսությամբ:
ԱԿԱՆԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ԲՈՐԻՍ ԳԱՆՍԻԿԵՆ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՑ ԶԵԿՈՒՑՄԱՄԲ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր բաց զեկուցմամբ հանդես է եկել Ուորվիքի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ականավոր պրոֆեսոր Բորիս Գանսիկեն։
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Սեպտեմբերի 12-ին ԵՊՀ պատմության, արևելագիտության, աստվածաբանության, հայ բանասիրության, ժուռնալիստիկայի, ռադիոֆիզիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների և Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ՈւԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գիտահետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքները» խորագրով դասախոսությունը:
«ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ԵՐԿԻՐ Է, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԵՐԸ ԽԵԼԱՑԻ ԱԶԳ ԵՆ». ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԶԱՔԱՐ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ Տնտեսագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Զաքար Բաշինջաղյանի մասին պատմում է նրա ուսանողը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանը:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ արևելագիտություն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի են ունեցել ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր Կարեն Խանլարյանի «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության շնորհանդեսը և հեղինակի հետ հանդիպումը։