Նոր խթան արևելագիտության զարգացման համար․ ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման, ակադեմիական և գիտական միջոցառումների կազմակերպման, սովորողների, դասախոսների ու հետազոտողների փոխանակման ծրագրերի իրագործման նպատակով ԵՊՀ-ի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
««Խորանի ճաճանչներ» ծիսական առարկան բնորոշ է միայն Հայոց եկեղեցուն»․ ԵՊՀ դասախոս Մարիամ Վարդանյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանն ուսումնասիրել է Ռումինիայի հայոց թեմի հավաքածուներում առկա հայկական և ոչ հայկական ծիսական առարկաներ։ Միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում տպագրված նրա հոդվածում ներկայացված են ապացույցներ այն մասին, որ «Խորանի ճաճանչներ» ծիսական առարկան բնորոշ է միայն Հայոց եկեղեցուն։
Բուհ-դպրոց-գիտություն՝ մեկ միջավայրում. ԵՊՀ-ում դպրոցականները ներկայացրին իրենց գիտահետազոտական նախագծերը Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը, որին ներկայացված էին 80 հետազոտական նախագծերի արդյունքները։
ԵՊՀ ուսանողները ծանոթացան կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցների կառավարման առանձնահատկություններին ԵՊՀ ուսանողների համար կազմակերպվեց դասընթաց Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Դասընթացն անցկացրեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ռիսկերի կառավարիչ Իգնատ Ֆրանգյանը՝ ներկայացնելով կուտակային կենսաթոշակային համակարգի, ինչպես նաև ընկերության կողմից կառավարվող ֆոնդերի, դրանց կառուցվածքի, ռիսկերի կառավարման մեթոդների առանձնահատկությունները։
«Հայոց հին շրջանի պատմության հիմնահարցերը». գիտաժողով՝ նվիրված պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ջանքերով անցկացվեց հանրապետական գիտաժողով, որի շրջանակում զեկուցողները ներկայացրին պատմաբան Արտակ Մովսիսյանի կյանքն ու գործունեությունը՝ անդրադառնալով նրա գիտական հետաքրքրություններին և ժառանգությանը:
Ֆինանսական միջոցներ կտրամադրվեն գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգը։
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանի 100-ամյակին: Հոբելյանական միջոցառումը նպատակ ուներ վերարժևորելու մեծ լեզվաբանի գիտական ժառանգությունը, հարգանքի տուրք մատուցելու մեծ գիտնականին:
«Ասորագիտությունը Եվրոպայում. անցյալ և ներկա». դասախոսություն ԵՊՀ-ում Զալցբուրգի համալսարանի ասորական նախագծի ղեկավար, դասախոս, դոկտոր Ահո Շեմունկաշոն ԵՊՀ-ում կայացած հանդիպման շրջանակում դասախոսություն ներկայացրեց Եվրոպայում ասորագիտության հիմնադրման և զարգացման մասին: Հանդիպման նպատակն էր նպաստել ուսանողների շրջանում ասորերենի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը՝ ուղենշելով գործակցության հնարավոր նոր ուղիներ:
ԵՊՀ այցելեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանը Նպատակ ունենալով ամրապնդելու գործընկերային կապերը, նպաստելու միջմշակութային հաղորդակցությանը՝ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց հանդիպում ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: Հանդիպման ժամանակ Բրազիլիայի դեսպանը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսորը՝ ԵՊՀ-ում. ամրապնդվում են գործընկերային կապերը ԵՊՀ-ում «Մոլեկուլյար գենետիկական գործիքակազմի կիրառումը մակաբուծության մեջ» թեմայով դասախոսություն ներկայացրեց Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Յուլիա Վալոչնիկը: Նա ԵՊՀ այցելեց բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրի (APPEAR) շրջանակում: