ԵՊՀ-ում քննարկվեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները Երևանի պետական համալսարանում անցկացվեց Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանրապետական գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները։
ԵՊՀ-ն՝ միջմշակութային արժեքների հաղորդակցության խաչմերուկ ԵՊՀ-ում անցկացվեց «Էրազմուս» Երևանի ուսանողական ցանցի կազմակերպած «Միջմշակութային երեկոն»` հայ և օտարերկրյա ուսանողներին համախմբելու, ինտերակտիվ միջավայրում տարբեր երկրների մշակույթներին ծանոթացնելու, ինչպես նաև «Էրազմուս» ուսանողական ցանցի գործունեության հնարավորությունները ներկայացնելու նպատակով:
Հոգեբանության բնագավառի արդիական խնդիրները՝ սեմինար-քննարկումների առանցքում ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնում անցկացվեց «Հոգեթերապիայի հոգեսոմատիկ խանգարումների խնդիրը․ դուալիզմից մինչև ամբողջական մոտեցում և գեշտալտ թերապևտիկ հեռանկարները» խորագրով սեմինար։
ԵՊՀ շախմատի հավաքական թիմը՝ մրցանակակիր ԵՊՀ շախմատի հավաքական թիմը մարտի 20-21-ը մասնակցեց միջբուհական ուսանողական 25-րդ մրցումներին: ԵՊՀ-ն ներկայացավ թե՛ տղաների, թե՛ աղջիկների շախմատի մրցումներում, ինչի արդյունքում տղաների շախմատի թիմը գրավեց 3-րդ հորիզոնականը:
ԵՊՀ-ում կայացավ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան երկօրյա գիտաժողովը ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց երկօրյա գիտաժողով, որի շրջանակում գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները և դասախոսները հանդես եկան զեկուցումներով:
ԵՊՀ-ում վերանորոգվում և արդիականացվում են լաբորատորիաները Միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ ստեղծելու և կրթական միջավայրը շարունակաբար լավարկելու նպատակով ԵՊՀ-ում ակտիվորեն ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ինչը միտված է ուսումնագիտական գործունեության որակի արդյունավետության բարձրացմանը։
Նոր սերնդի ևս մեկ սարքավորում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում քիրալային միացությունները կնույնականացվեն նոր սերնդի համակարգով, որի կիրառմամբ քիրալային խառնուրդները կբաժանվեն և կստանան անհատական բնութագրում։
Ուսանողների զբաղվածությունը՝ գիտահետազոտական ուսումնասիրության առարկա «Հետազոտական նորություններ» խորագրով շարքի շրջանակում այս անգամ անդրադարձել ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ Սյուզաննա Եղիազարյանին: Ուսանողների զբաղվածության ուսումնասիրությանը վերաբերող նրա գիտական հոդվածը տպագրվել է «Journal of Sociology: Bulletin of Yerevan University» գիտական հանդեսում:
Միջբուհական կապերի ամրապնդում․ ԵՊՀ-ում էր Մազանդարանի համալսարանի դոցենտը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ հանդիպում Մազանդարանի համալսարանի (ԻԻՀ) ձեռնարվեստի և արվեստի ուսումնասիրությունների ֆակուլտետի դոցենտ Մոսթաֆա Ռոսթամիի հետ։
ԵՊՀ դասախոսը` «Արհմիութենական սպորտ-2024»-ի ոսկե մեդալակիր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Արհմիութենական սպորտ-2024» խորագրով սպորտային միջոցառումը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի հայցորդ Մարիամ Մանուկյանը կանանց շախմատի մրցաշարում արժանացավ ոսկե մեդալի: Նրա հետ զրուցել ենք շախմատի նկատմամբ սիրո, մասնագիտության ընտրության և արձանագրած հաղթանակների մասին: