ԵՊՀ ուսանողները հանդիպեցին ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ անցկացրին «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հիմնական գործառույթները» թեմայով հանդիպում։
ԵՊՀ թիմը՝ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայում նվաճեց եզրափակիչի ուղեգիր ԵՊՀ ուսանողները, մասնակցելով «ICPC» միջազգային ծրագրավորման մրցույթին, արձանագրեցին լավագույն արդյունք։
ԱՄՆ Սեյնթ Ջոնս համալսարանի պրոֆեսորը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում ԵՊՀ պատմության ֆակուլտետում ԱՄՆ Սեյնթ Ջոնս համալսարանի (Նյու Յորք) պրոֆեսոր, Ֆորդհեմի համալսարանի աստվածաբանության դոկտոր տեր Աբրահամ Մանուկ քահանա Մալխասյանը հանդես եկավ «Եկեղեցու դերը Սփյուռքի համայնքային կյանքում» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով Սփյուռքում առկա մարտահրավերներն ու եկեղեցու ծավալած հայապահպան գործունեությունը:
Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայկական դրամի 30-ամյակը. զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որի նպատակն էր ուսումնասիրել տնտեսության տարբեր ոլորտների հիմնախնդիրները և այդ քննարկումներին մասնակից դարձնել ֆակուլտետի ուսանողներին:
Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն ԵՊՀ ուսանողների համար Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կլոդ Լերոյը երկու բուհերի համագործակցության շրջանակում այցելեց ԵՊՀ և ուսանողներին ներկայացրեց Ֆրանշ-Կոմտե համալսարանի մագիստրոսական այն ծրագրերը, որոնց կարող են դիմել ԵՊՀ ուսանողները։
Երևանի պետական համալսարանի և «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հայաստանյան «Էփրիքոթ Կապիտալ» (Apricot Capital) ներդրումային լիցենզավորված ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը որակյալ մասնագետների պատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:
Առանցքում՝ հայ-չինական հարաբերությունները. գիտագործնական սեմինար-քննարկում ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Բացահայտելով Հեռավոր Արևելքը․ հայ-չինական հարաբերությունների արդի հեռանկարները» խորագրով գիտագործնական սեմինար-քննարկումը:
Հայաստանի անկախության ազգաբանությունը․ պատմաբանները ներկայացրին գիտական ուսումնասիրությունների արդյունքները Պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայաստանի անկախության ազգաբանությունը․ փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» խորագրով երկօրյա միջոցառումը, որը նպատակ ուներ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում դասախոսների և ուսանողների կատարած հետազոտությունների արդյունքներն ամփոփելու, ներկայացնելու և դրա շուրջ հանրային քննարկում կազմակերպելու։
«Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում սովորող ԱՄՆ լավագույն համալսարանների ուսանողներն ստացան հավաստագրեր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ամերիկացի ուսանողներին շնորհվեցին հավաստագրեր «Ռուսաց լեզվի և տարածաշրջանի ուսուցում» ծրագրով նախատեսված կիսամյակը հաջողությամբ ավարտելու համար։
ՀՀ ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հիմնախնդիրները՝ փորձագետների հետազոտության առանցքում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ անցկացվեց «ՀՀ ազգային անվտանգության ապահովման ռազմավարական հիմքերը և արդիականացման մարտահրավերները» խորագրով փորձագիտական գիտաժողով, որի նպատակն էր փորձագիտական մակարդակում քննարկել և վեր հանել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական ապահովման, ինչպես նաև դրա արդիականացման հրամայականները: