«Ամերիկագիտություն» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին հաջորդեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի հետ հանդիպումը։
«Լեզուների իմացությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու և ընկալելու աշխարհը». Ֆարիդա Խաչատրյան ԵՊՀ լավագույն ուսանող ճանաչված Ֆարիդա Խաչատրյանը լեզուների իմացության շնորհիվ ներգրավվել է տարաբնույթ ծրագրերում և հասել մեծ ձեռքբերումների: Մեզ հետ զրույցում Ֆարիդան ուրվագծել է դեպի հաջողություն տանող այն ճանապարհը, որը կարող է ուղենշային լինել նաև այլ ուսանողների համար:
Անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների՝ արդեն ավանդական դարձած ավարտական տոնական միջոցառումը, որի նպատակն է հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր ընտրել է ստորաբաժանումների ղեկավարների ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր գումարել է արտահերթ նիստ՝ ինստիտուտի տնօրենի և 3 ֆակուլտետի դեկանների ընտրությունների օրակարգով։ Արդյունքում ԵՊՀ ԳԽ-ն ընտրել է Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենին և Սոցիոլոգիայի, Տնտեսագիտության և կառավարման ու Հայ բանասիրության ֆակուլտետների դեկաններին։
Արևելյան մշակույթների խաչմերուկում Կողմնացույցի սլաքն ուղղենք դեպի Արևելք․ հարուստ մշակույթ, յուրօրինակ ավանդույթներ, բազմադարյա պատմություն, հնագույն լեզուներ և տարաժանր գրականություն։
ԵՊՀ-ում տրվեց գիտակրթական երկօրյա համաժողովի մեկնարկը Հունիսի 13-14-ը ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» խորագրով հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև գիտակրթական կապը։
Վերանորոգված նոր ընթերցասրահ ԵՊՀ-ում ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում այսօր տեղի ունեցավ գրադարանի № 503 վերանորոգված ընթերցասրահի վերաբացումը: Ներկաները շրջեցին ընթերցասրահում՝ ծանոթանալով պայմաններին ու ընձեռած հնարավորություններին:
«Լավագույն ուսանողի կոչմանն արժանանալը նոր հաղթանակների հասնելու յուրօրինակ շարժառիթ է». Ջեմմա Ասլանյան Քաղաքագիտությունն ուսումնասիրում է ինչպես բուն քաղաքականության, այնպես էլ հասարակական կյանքի մյուս բնագավառներին առնչվող օրինաչափություններ։ ԵՊՀ քաղաքագիտության բաժնի ուսանող Ջեմմա Ասլանյանի համալսարանական յուրատեսակ ակտիվությունը դարձել է «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթում հաղթելու գրավական:
Նոր հեռանկարներ քիմիայի ոլորտի զարգացման համար․ կնքվել է համագործակցության համաձայնագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը և «Խաչատրյան Մոբիլսերվիս» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության համաձայնագիր՝ միավորելու ջանքերը կենցաղային քիմիայի, քիմիայի և այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու և կրթական ծրագրեր իրականացնելու համար։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ». մագիստրոսական նոր ծրագիր ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» կրթական ծրագրի շնորհանդեսը: Նախաձեռնության հեղինակները ներկայացրին ծրագրի մանրամասները և պատասխանեցին ներկաների հարցերին։