ԵՊՀ թիմը՝ «ICPC World Finals 2024»-ի մասնակից Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց ծրագրավորման միջազգային «ICPC» օլիմպիադայի 48-րդ եզրափակիչ փուլը: Մրցույթում ԵՊՀ թիմը լուծեց 5 խնդիր՝ գրավելով 76-րդ հորիզոնականը և լուծած խնդիրների քանակով գրանցելով 5-րդ արդյունքը։
ԵՊՀ-ն միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային գործիչներին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երգչախմբային հետազոտական շրջայցի («Study tour to Armenia for conductors and vocal leaders») բացման հանդիսավոր արարողությունը։ Շրջայցի նպատակն է ոլորտի 30 մասնագետներին, որոնք Հայաստան են ժամանել եվրոպական տարբեր երկրներից, ծանոթացնել հայկական երգչախմբային արվեստին և առհասարակ հայկական մշակույթին։
ԵՊՀ-ում անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքներին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում զեկուցումներով հանդես եկան ինչպես ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրյալ բանախոսներ:
Բացահայտելով մանրէների դերը մեր կյանքում․ աշխատաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված «Բացահայտելով մանրէների աշխարհը» խորագրով եռօրյա աշխատաժողովը։ Ավագ դպրոցի աշակերտներն ու բակալավրիատի ուսանողները աշխատաժողովի շրջանակում ծանոթացան մանրէաբանության ոլորտի նորություններին, կատարեցին լաբորատոր գիտափորձեր։
Հանդիսավորությամբ կնշվի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակը Տարին հոբելյանական է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար։ Լրանում է ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակը, որը հանդիսավոր նշելու նպատակով նախատեսվում են մի շարք միջոցառումներ։ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետի հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
Բիոէթիկայի արդիական խնդիրները՝ դասախոսությունների առանցքում Դասախոսների շարժունության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց «Բիոէթիկայի խնդիրները առողջապահության ոլորտում» խորագրով դասախոսությունների շարք։ ԵՊՀ «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի ուսանողները ծանոթացան առողջապահության ոլորտում բիոէթիկական արդի խնդիրներին, բարոյագիտական երկընտրանքներին և դրանց լուծման մեթոդաբանությանը։
Միջազգային գիտաժողով՝ նվիրված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին ԵՊՀ-ում անցկացվում է «Հայերի ցեղասպանությունը․ անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին։
Մարդու իրավունքների ոլորտի և կլինիկական իրավական կրթության զարգացման նոր հնարավորություններ․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ-ի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը մարդու իրավունքների կրթության և հետազոտությունների ոլորտում:
Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը՝ հայ-հունական գիտակրթական կապերն ամրապնդող օղակ Երևանի պետական համալսարան այցելեց Հունաստանի արտաքին գործերի նախարարության հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Մաիրա Միրոյանին և հանդիպեց Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանում հունարեն սովորող ուսանողների հետ:
Հանդիպում Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացված հանդիպման շրջանակում Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ներկայացրեց Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: