ԵՐԿՐԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» խորագրով հավաքածուների ցուցադրություն, որը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը:
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԸ. ՊԱՏՄՈՒՄ Է ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ Կանանց միամսյակին նվիրված հարցազրույցների շարքի մեր վերջին զրուցակիցը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Քրիստինե Հակոբյանն է: Նրա հետ խոսել ենք բուհում կրթություն ստանալու առավելությունների, հասարակության մեջ սոցիալական աշխատողների ունեցած կարևոր դերի, ապագայի ծրագրերի և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ «GRETA» ԲՅՈՒՐՈՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահ:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը Հանրային հեռուստաընկերությունում եզրափակել է դիմորդների համար նախատեսված «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը՝ մասնակիցներին տալով հավաստագրեր:
«ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ...» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմադրած «Վահան Տերյան...» ներկայացման առաջին ցուցադրությունը:
ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայ օգնության ֆոնդ» միավորման Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ համատեղելու իրենց ռեսուրսներն ու ջանքերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացումը խթանելու նպատակով։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ծանոթացել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, խնդիրներին և ձեռքբերումներին:
ԵՊՀ-Ն «DOING DIGITAL FORUM»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿԻՑ․ ԵՊՀ-Ի ԵՎ «SPRING PR»-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Կարևորելով ֆինանսատեխնոլոգիական ոլորտում ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ պահանջարկը և ուսանողների շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության առաջացումը՝ «Doing Digital Forum (DDF)»-ին ընդառաջ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «SPRING PR» ընկերության համահիմնադիրներ Տաթևիկ Սիմոնյանը, Նվարդ Մելքոնյանն ու Մարիաննա Մուսոյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հունագիտության կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում, որը միտված էր հայ-հունական գործակցային հարաբերությունների ամրապնդմանը:
ՖԻԶԻԿԱՅԻ ԴԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ Քվանտային տեխնոլոգիաներ, խելացի սարքեր, այլընտրանքային էներգետիկա, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն ու ժամանակակից կյանքի բարելավմանը միտված առանցքային այլ ուղղություններ. այս ամենը մեկտեղված է գիտության գլխավոր և հնագույն ճյուղերից մեկում՝ ֆիզիկայում։