Բացահայտելով մանրէների դերը մեր կյանքում․ աշխատաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված «Բացահայտելով մանրէների աշխարհը» խորագրով եռօրյա աշխատաժողովը։ Ավագ դպրոցի աշակերտներն ու բակալավրիատի ուսանողները աշխատաժողովի շրջանակում ծանոթացան մանրէաբանության ոլորտի նորություններին, կատարեցին լաբորատոր գիտափորձեր։
Հանդիսավորությամբ կնշվի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակը Տարին հոբելյանական է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար։ Լրանում է ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակը, որը հանդիսավոր նշելու նպատակով նախատեսվում են մի շարք միջոցառումներ։ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց շուրջ մեկդարյա փորձառություն ունեցող ֆակուլտետի հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
Բիոէթիկայի արդիական խնդիրները՝ դասախոսությունների առանցքում Դասախոսների շարժունության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց «Բիոէթիկայի խնդիրները առողջապահության ոլորտում» խորագրով դասախոսությունների շարք։ ԵՊՀ «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի ուսանողները ծանոթացան առողջապահության ոլորտում բիոէթիկական արդի խնդիրներին, բարոյագիտական երկընտրանքներին և դրանց լուծման մեթոդաբանությանը։
Միջազգային գիտաժողով՝ նվիրված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին ԵՊՀ-ում անցկացվում է «Հայերի ցեղասպանությունը․ անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին։
Մարդու իրավունքների ոլորտի և կլինիկական իրավական կրթության զարգացման նոր հնարավորություններ․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ-ի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը մարդու իրավունքների կրթության և հետազոտությունների ոլորտում:
Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը՝ հայ-հունական գիտակրթական կապերն ամրապնդող օղակ Երևանի պետական համալսարան այցելեց Հունաստանի արտաքին գործերի նախարարության հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Մաիրա Միրոյանին և հանդիպեց Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանում հունարեն սովորող ուսանողների հետ:
Հանդիպում Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացված հանդիպման շրջանակում Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ներկայացրեց Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները:
Բնական միացությունները՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների համար անցկացվեց հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերի հետ։ Հանդիպման շրջանակում նա հանդես եկավ «Բնական միացությունները՝ որպես հակավիրուլենտային ագենտներ՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարելու համար» խորագրով զեկուցմամբ։
Ամրապնդվում են հայ-չինական գործընկերային կապերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հրավերով ԵՊՀ-ից պարբերաբար պատվիրակություններ են մեկնում ՉԺՀ՝ ուսումնական տարբեր հաստատություններում մասնակցելու բազմաբնույթ դասընթացների, կրթագիտական հանդիպումների։
Գիտական հոդված գրելու սկզբունքները գերմանացի պրոֆեսորի մատուցմամբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում գիտակրթական դասախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի կենսա- և երկրագիտությունների ազգային ինստիտուտի (Institute of Bio- and Geosciences, IBG-3, Germany) պրոֆեսոր Ռոլանդ Բոլը: