ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ, ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՊՀ-ում անցկացվեց «Անձնային բրենդինգ․ գործարար իմիջի ձևավորում» խորագրով դասընթաց, որի ժամանակ բանախոս Նվարդ Մելքոնյանը ծանոթացրեց ինքնաներկայացման էությանը, անդրադարձավ իմիջի և ոճի հարաբերակցության խնդրին և կարևոր այլ թեմաների:
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԼԵԶՎԱԿԻՐՆԵՐԻՑ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Քուվեյթի համալսարանի՝ լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին ներկայացրեց «Լեզվի և մտքի դիալեկտիկան և արաբերենի քերականական եզրույթների ծագումը» թեմայով դասախոսություն:
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ «Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթի տարբեր անվանակարգերում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները գրավել են առաջին հորիզոնականը և արժանացել Գրան պրի մրցանակի: Մրցույթին մասնակցում էին 20-ից ավելի երկրներ, և այն արդեն երրորդ անգամն էր անցկացվում Հայաստանում:
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացնելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Փիլիսոփայի և Ուսանողի միջազգային տոների առթիվ «Արևահովիտ. հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ» մշակութային-գիտակրթական հիմնադրամի հետ կնքվեց հուշագիր, ինչպես նաև դրամական պարգևներ հանձնվեցին նախապես հայտարարված էսսեների մրցույթի հաղթողներին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հաջողակ մարդկանց ամենակարևոր ունակությունը» խորագրով տեղեկատվական հանդիպմանն ուսանողներին ներկայացվեցին հաջողակ վաճառքներ կատարելու հմտությունները և աշխատաշուկայում առկա նոր առաջարկները։
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ ՎԱՂԵՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՍ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է». ՀԵՂԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Հեղինե Նավասարդյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության կարևորության, նպատակների, հաջողության հասնելու ճանապարհի և այլ թեմաների վերաբերյալ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ARMDOCT» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ «ARMDOCT» ծրագրի շրջանակում Իտալիայի Տերամո քաղաքում մեկնարկել է աշխատաժողով, որտեղ ծրագրի հայաստանյան գործընկերները, այդ թվում բուհերի պատվիրակությունները, ներկայացրել են իրենց համալսարաններում ծրագրի շուրջ տարվող աշխատանքները և ներկայացրել են, թե այս պահին որ փուլում են դոկտորական կրթության բարեփոխումները, և առհասարակ ինչ աշխատանքներ են տարվում ծրագրի շրջանակում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԻՐԱԶԵԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը «Իրազեկ դպրոցական» ծրագրի շրջանակում Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտներին ներկայացրել է ԵՊՀ ընդունելության կարգը, ֆակուլտետները, համալսարանի ընձեռած հնարավորությունները:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: