ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ-ՀՀԲՀՀ- 2018» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացված «Կենսաէլեկտրաքիմիական սարքերում օգտագործվող մանրէային օքսիդառեդուկտազների ակտիվության օքսիդավերականգնողական կարգավորումը» գիտական ծրագիրը:
ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
«ՀԱՅ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՏՔԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ․ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հայ սոցիոլոգիական մտքի անթոլոգիա» գրքի շնորհանդեսը, որը նվիրվում է Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԳԸ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով:
ԵՊՀ-ՊՆ-ՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր ՀՀ ՊՆ և Հայկական բարեգործական ընդհանուր միություն ներկայացուցիչներին՝ քննարկելու ընթացիկ համագործակցությունների շրջանակը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր անցկացվեց դասախոսություն «ՌԴ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները արդի շրջանում» թեմայով։
100 ԳԻՐՔ՝ ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճեմասրահում այսօր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գրադարանին նվիրեց առավել քան 100 անուն գրականություն:
«ԿԱՍՊԻՑ ԾՈՎ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎ» . ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Կասպից ծով՝ հնարավորությունների ծով» խորագիրը կրող գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունն էր՝ Թուրքմենստանի դեսպանատան հետ համագործակցությամբ:
ԱՆՆԱ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ ԹԵՐՔՈԹԸ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՋԱՐԴԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժինն այսօր կազմակերպել էր բաց դասախոսություն «Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը Բաքվում և դրանց լուսաբանելու խնդիրը ժամանակակից աշխարհում» թեմայով:
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԸ ԴԱՐՁԵԼ Է «IBM GREAT MINDS» ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի և ISTC ինովացիոն կենտրոնի համատեղ ուժերով կյանքի կոչված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանող Գևորգ Ղալաչյանը դարձել է «IBM Great Minds» փորձաշրջանի հաղթող և վեց ամսով մեկնելու է Շվեյցարիա՝ ընկերությունում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։