ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացնելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Փիլիսոփայի և Ուսանողի միջազգային տոների առթիվ «Արևահովիտ. հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ» մշակութային-գիտակրթական հիմնադրամի հետ կնքվեց հուշագիր, ինչպես նաև դրամական պարգևներ հանձնվեցին նախապես հայտարարված էսսեների մրցույթի հաղթողներին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Հաջողակ մարդկանց ամենակարևոր ունակությունը» խորագրով տեղեկատվական հանդիպմանն ուսանողներին ներկայացվեցին հաջողակ վաճառքներ կատարելու հմտությունները և աշխատաշուկայում առկա նոր առաջարկները։
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ ՎԱՂԵՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՍ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է». ՀԵՂԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Հեղինե Նավասարդյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության կարևորության, նպատակների, հաջողության հասնելու ճանապարհի և այլ թեմաների վերաբերյալ:
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ARMDOCT» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ «ARMDOCT» ծրագրի շրջանակում Իտալիայի Տերամո քաղաքում մեկնարկել է աշխատաժողով, որտեղ ծրագրի հայաստանյան գործընկերները, այդ թվում բուհերի պատվիրակությունները, ներկայացրել են իրենց համալսարաններում ծրագրի շուրջ տարվող աշխատանքները և ներկայացրել են, թե այս պահին որ փուլում են դոկտորական կրթության բարեփոխումները, և առհասարակ ինչ աշխատանքներ են տարվում ծրագրի շրջանակում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԻՐԱԶԵԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը «Իրազեկ դպրոցական» ծրագրի շրջանակում Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտներին ներկայացրել է ԵՊՀ ընդունելության կարգը, ֆակուլտետները, համալսարանի ընձեռած հնարավորությունները:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեցին արդիական հարցեր և կատարվեցին գիտական քննարկումներին մասնակցելու առաջարկներ:
ԵՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի, ինչպես նաև ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների նախաձեռնությամբ Արմավիրի 4-րդ դպրոցի աշակերտներն այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու աշխատանքի հնարավորություններին:
«ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵՍԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ». ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ Խաչատուր Մանուկյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ապագայի ծրագրերի և այլ հարցերի շուրջ: