«Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման աղբյուր». հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր բացահայտել և արժևորել գրաբարի դերն ու նշանակությունը, ներկայացնել արդի հայերենի բառապաշարում կատարված փոփոխությունները:
Թանգարանային հանդիպում՝ նվիրված Տիգրան և Զապել Եսայանների գործունեությանը ԵՊՀ պատմության թանգարանում անցկացվեց պոլսահայ մտավորականներ Տիգրան և Զապել Եսայանների կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված դասախոսություն-հանդիպում, որի նպատակն էր վերարժևորել 20-րդ դարի նշանավոր կանանցից մեկի՝ Զապել Եսայանի և նրա ամուսնու՝ արվեստագետ Տիգրան Եսայանի դերը գրականության և արվեստի բնագավառներում։
ԵՊՀ-ում էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ԵՊՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտակրթական առաջատար հաստատությունների հետ գործակցային կապերի ամրապնդման նպատակով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին այցելեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ դասախոսություն։
ԵՊՀ-ում բացվեց Վրացագիտության կենտրոն ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց Վրացագիտության կենտրոն, որը կարևոր հարթակ պիտի դառնա Հայաստանում վրացագիտության զարգացման համար։ Կենտրոնի կրթական և հետազոտական ծրագրերը հարևան Վրաստանի լեզուն, մշակույթը, պատմությունը ճանաչելու և ուսումնասիրելու նոր հնարավորություններ կստեղծեն։ Կենտրոնը նաև կարևոր դեր է խաղալու ԵՊՀ-ի և Վրաստանի առաջատար բուհերի միջև համագործակցության գործում՝ լինելով համատեղ ծրագրերի նախաձեռնող և հարթակ։
Գնահատելով ԵՊՀ զարգացման գործում ունեցած ավանդը․ հոբելյանական միջոցառում ԵՊՀ-ում ԵՊՀ-ում տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհդի ընդլայնված նիստ՝ նվիրված Թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի 60-ամյակին։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելություն ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկը տրված է։
Բուհ-դպրոց կապի ամրապնդումը՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի օրակարգում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մարտի երկրորդ տասնօրյակում հյուրընկալեց Երևանի և ՀՀ մարզերի միջնակարգ ու ավագ շուրջ 76 դպրոցների 1054 աշակերտների:
Մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դեկան Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, որն աննախադեպ է իր բովանդակությամբ և ուղղվածությամբ:
Մեծահասակների ուսումնառությունը և կրթությունը՝ համաժողովի առանցքում ԵՊՀ-ում անցկացվեց «Մարաքեշ 2022–Երևան 2023-2024. մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումներ» խորագրով համաժողովը, որով ամփոփվեց դեռևս 2023 թ. մեկնարկած ծրագիրը, ինչը նպատակ ուներ դիտարկելու մեծահասակների կրթության հնարավորություններն ու խնդիրները:
ԵՊՀ-ում քննարկվեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները Երևանի պետական համալսարանում անցկացվեց Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանրապետական գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները։